Սեռական նախընտրության խանգարումները բնորոշվում են սեռական հակման օբյեկտի կամ սեռական ցանկության իրականացման ձևի յուրահատկությամբ, տարօրինակությամբ։ Նախկինում այս վարքաձևերը անվանում էին սեռական այլասերումներ։ Այժմ առավել ճշգրիտ է համարվում դրանք անվանել պարաֆիլիաներ, քանի որ այլասերումը ենթադրում է բնության և սոցիալական նորմերի խախտում, մինչդեռ ոչ բոլոր պարաֆիլիաներն են խախտում սոցիալական նորմերը և առավել ևս՝ համարվում հիվանդություն։ Բայց դրանց գոյությունը ակնհայտորեն անհանգստացնում է ոչ միայն տվյալ պարաֆիլիան կրողին, այլ նաև շրջապատին կարող է տհաճ զգացողություններ պատճառել։ Սեռական նախընտրության խանգարումներր սովորաբար անհատին չեն անհանգստացնում, և այդ է պատճառը, որ նրանք հազվադեպ են դիմում բժշկի։ Պարաֆիլիաների տարածվածության մասին տվյալները որոշվում են իրավապահ մարմինների չափանիշներով։ Նրանց կողմից առաջին հերթին հայտնաբերվում են պեդոֆիլիայի դեպքերր։ Սինչև 16 տարեկան երեխաների 10-20% -ը դառնում են պեդոֆիլների, հասուն կանանց 20%-ը՝ էքսհիբիցիոնիստների և վուայերիստների զոհը։ Սադոմազոխիզմի տարածվածության մասին հավաստի տվյալներ չկան։ Սադիզմի դեպքերը սովորաբար հայտնի են դառնում բռնաբարությունից կամ սպանությունից հետո։ Ֆետիշիստները և տրանսվեստիտները հազվադեպ են հայտնվում օրենքի դաշտում։ Պարաֆիլիաների ախտաբանական դրսևորումներր ի հայտ են գալիս 15-25 տարեկանում, որից հետո խանգարումների հաճախականությունը աստիճանաբար նվազում է։

Բնորոշումը եվ ախտորոշիչ չափանիշները

Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման համաձայն բոլոր պարաֆիլիաներին բնորոշ են՝

- պարբերաբար առաջացող ուժգին սեռական հակում և երևակայություններ, որոնք պարունակում են ոչ սովորական առարկաներ և արարքներ,

- անհատը ենթարկվում է այդ հակմանը և ապրում է նշանակալի դիսթրեսի զգացում,

- սեռական նախընտրությունը հաստատուն է և պահպանվում է առնվազն 6 ամիս։

Անկախ առաջացման պատճառից, պարաֆիլիաները ավելի շուտ անհատական զարգացման ընթացքում ձեռք բերված փորձի արդյունք են, այլ ոչ թե բնության սխալմունք։ Պարաֆիլիայի բովանդակությունը արմատներ է առնում մանկական և դեռահաս տարիքի սեռական փորձից։ Ընդ որում այս կամ այն պարաֆիլիայի տարածվածությունը մեծապես կախված է տվյալ ազգի կենսակերպի և մշակութային նորմերի հետ։ Հետաքրքրական է, որ պարաֆիլիաները առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ։

Պատճառագիտությունը եվ ախտածագումը

Սեռական նախընտրության խանգարումով հիվանդների 3/4-ի մոտ առկա են հորմոնալ շեղումներ, 1/3-ի մոտ՝ նյարդային ախտանիշներ, քրոմոսոմային շեղումներ, 10% դեպքերում՝ ցնցումային համախտանիշի դրսևորումներ։ Պարաֆիլիաների զարգացման հիմնական մոդելը հոգեդինամիկ մոդելն է, ըստ որի սեռական վարքի շեղումները անավարտ հոգեսեռական զարգացման արդյունք են, երբ տեղի է ունենում հոգեսեռական զարգացման փուլային անցումների ուշացում և որևէ փուլի վրա երկարատև սևեռում։ Մեծ ազդեցություն կարող են ունենալ ընտանեկան և սոցիալական հոզետրավմաները, ընդ որում առավել զգայուն են 5-8 տարեկան երեխաները։ Մանկապղծումը, ֆիզիկական բռնություններր, սեռական ոտնձգությունները, սիրած անձնավորության լքումը այն պատճառներից են, որոնք կարող են խոչընդոտել հոգեսեռական զարգացման նորմալ ընթացքը։ Լիբիդոյի պլատոնիկ-էրոտիկ փուլից սեքսուալ փուլի անցման ուշացումը բերում է նրան, որ որոշակի ռիտուալներ կամ գործողություններ կապակցվում են սեռական հաճույքի հետ և հետագայում դառնում սեռական կյանքի սովորական ստերեոտիպ։ Այսպես, օրինակ՝ առաջանում է հակում սեռական հաճույքը ցավ ստանալու կամ ցավ պարգևելու միջոցով ստանալու /սադոմազոխիզմ/։
Ըստ ժամանակակից հոգեվերլուծական տեսության, պարաֆիլիաների էթիոպաթոգենեզի հիմքում ընկած են ոչ միայն ընտանեկան հոգետրավմաներր, այլ նաև անձի հոգեբանական պաշտպանական մեխանիզմների առանձնահատկությունները։ Նման մեխանիզմները ձևավորում են պարաֆիլիկ երևակայություններ, որոնց էմոցիոնալ ամրապնդման արդյունքում ի հայտ է գալիս տարօրինակ սեռական վարք։

Բնութագրումը

Սեքսոլոգիական գրականության մեջ նկարագրված են առավելքան 100 տեսակի պարաֆիլիաներ։ Դրանցից են՝
- ակրոտոմոֆիլիա-սեռական հակում ամպուտացված վերջույթով անձանց նկատմամբ,
- աուտոնեկրոֆիլիա-երբ ինքն իրեն դիակ է երևակայում,
- աուտոպեդոֆիլիա-երևակայում են, որ իրենք երեխա են և պահանջում են, որ իրենց հետ վերաբերվեն ինչպես փոքրիկի,
- կոպրոֆիլիա-սեռական գրգռվածություն կղանքի համից կամ հոտից,
- ֆրոտաժ-հասարակական վայրերում սեռական օրգանով անծանոթ մարդկանց դիպչելը,
- հերանտոֆիլիա-սեռական հակում ուղղված ծերերին,
- նարցիսիզմսեռական հակում սեփական մարմնի նկատմամբ,
- նեկրոֆիլիա-դիակներին ողղված սեռական հակում, պիկտոֆիլիա-էրոտիկ նկարներ, ֆիլմեր նայելու պահանջ,
- սկատոֆիլիա-անծանոթ մարդկանց հետ սեռական կամ անվայել թեմաներով խոսելու պահանջ,
- ոտոֆիլիա-հաճույք են ստանում մեզի հոտից, համից կամ հենց միզարձակման պրոցեսից,
- զոոֆիլիա-սեռական հակում կենդանիների հանդեպ,
- զոոսադիզմ-սեռական հաճույք՝ կենդանիներին ցավ պատճառելիս։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ