Հայտնի է, որ շատ բնական թույներ, դեղամիջոցային չափաբաժնով բժշկության մեջ կիրառվում են բուժական նպատակներով:

Էսկոզին (Escozine™) դեղանյութը հանդիսանում է բնական արտադրանք՝ պատրաստված Կարիբյան կապույտ կարիճի թույնի շիճուկով: Վերջին 15 տարում քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդ բազմաթիվ մարդիկ էապես կարողացել են կայունացնել առողջական վիճակը դրա շնորհիվ:

Դեղանյութի առաջին փորձարկումներն անցկացվել են Կուբայում, արտադրողն է Մեդոլայֆ (Medolife) ամերիկյան ընկերությունը, դեղանյութը թողարկվում է Դոմինիկյան հանրապետությունում, անցել է լաբորատոր և կենդանիների վրա անցկացված բազմաթիվ հետազոտություններ:

Եթե շատ դեղամիջոցներ ունեն սահմանափակ ազդեցություն, ապա Էսկոզինը (Escozine™) ազդում է բոլոր տեսակի քաղցկեղային բջիջների վրա, չկա քաղցկեղի տեսակների տարանջատում, այն կարելի է կիրառել բոլոր դեպքերում:

Իհարկե, քիմիաթերապիայի հետ համեմատելով պետք է ասել, որ սա չունի այդչափ հզոր ազդեցություն, որ կարողանանք ստանալ անձի լիարժեք առողջացում, սակայն Էսկոզինը կարելի է համակցել քիմիաթերապիայի և բուժման այլ մեթոդների հետ, կամ երբ արդեն հիվանդի մոտ առաջանում է ռեզիստենտություն դեղորայքի նկատմամբ, իսկ սա հաճախ հանդիպող երևույթ է՝ 30-40%:

Դեղամիջոցը մեծամասամբ կիրառվում է պալիատիվ բուժման ժամանակ:


Հիմնական հատկությունները

  • Առաջացնում է ուռուցքի ստաբիլիզացիա, կանխում է արագ զարգացումը
  • Ունի հակացավային ազդեցություն
  • Ինքնազգացողության որոշակի բարելավում

Դեղամիջոցը, որպես դասական բուժման այլընտրանք, կիրառվում է հատկապես այն դեպքում, երբ ստանդարտ բուժումն արդյունավետ չէ:

Դեղանյութի կարևոր առավելություններից է, որ այն, կիրառվելով քիմիաթերապիայի հետ զուգահեռ, առաջացնում է սիներգիզմ, այսինքն նպաստում է քիմիաթերապիայի արդյունավետության բարձրացմանը:

Այսպիսով, Էսկոզինը կարող է օգտագործվել ինչպես առանձին, այնպես էլ զուգակցող տարբերակով քիմիաթերապիային կամ ճառագայթային թերապիային:

Անվտանգություն

Դեղանյութը չունի կողմնակի ազդեցություններ, ինչպես քիմիաթերապիան. տանելիությունը բավական լավ է:

Աշխարհի փորձը

Դեղանյութի կիրառման մեծ փորձ ունեն մասնավորապես ԱՄՆ-ն, Դոմինիկյան հանրապետությունը, Կուբան: Այն հետզհետե գրավում է դաշտը, արդեն իսկ տարածում է գտնում Հնդկաստանում, Մեքսիկայում, կիրառվում է նաև Ռուսաստանում:

Փորձը Հայաստանում

Պրեպարատը մի քանի տարի է, ինչ կիրառվում է մեր երկրում: Ներկայում այն ունի պաշտոնական գրանցում և վաճառվում է դեղատներում:

Արդեն իսկ ունենք բավական դրական փորձ, երբ բուժման բարդ փուլում գտնվող պացիենտների մոտ նկատվել են դրական արդյունքներ:

Մեր նպատակը

Մեր հիմնական նպատակն է հայ բժիշկներին տեղեկացնել, որ կա նման դեղանյութ, և եթե ունեն պացիենտներ, ում ցուցված է դրա կիրառումը, խնդրեմ, կարող են խորհրդակցել ինձ հետ:

Գրիգոր Խաչատուրի Բադալյան
Հեռ՝ 091 41 43 78


Աղբյուրը՝ Doctors.am