Էրիկ Բեռնը (Լեոնարդ Բեռնշտեյն) ծնվել 1910թ-ի մայիսի 10-ին Կանադայում, Մոնռեալում: Նրա հայրը բժիշկ էր, իսկ մայրը պրոֆեսիոնալ խմբագրիչ և հեղինակ: Նրա միակ քույրը` Գրեյսը, իրենից հինգ տարի փոքր էր: Նրանց ընտանիքը Կանադա էր գաղթել Ռուսաստանից և Լեհաստանից:

Էրիկը շատ մոտ էր հոր հետ: Հայրը մահանում է 38  տարեկանում տուբերկուլյոզից: Մայրը խթանում է, որ Էրիկը բժշկական կրթություն ստանա:
Բեռնը 1935թ.-ին որպես վիրաբույժ ավարտում է Մակգիլի համալսարանի մագիստրատուրան:

Բեռնը ավարտեց ինտերնատը ԱՄՆ-ում, Ինգվուլդ հիվանդանոցում:
1936թ.-ին նա Իլինոիսի բժշկական համալսարանի հոգեբուժական կլինիկայում բացեց իր սեփական հոգեբուժական բաժանմունքը, որտեղ աշխատեց երկու տարի:

1938-39թ.-ներին դարձավ ամերիկայի քաղաքացի և իր անունը կրճատեց Էրիկ Լեոնարդ Բեռնշտեյնից Էրիկ Բեռնը:
1940թ.-ին Բեռնը հանդիպում է իր ապագա կնոջը, որը նրան երկու զավակ է պարգևում:
1941թ.-ին նա հոգեվերլուծություն էր ուսումնասիրում Նյու Յորքի հոգեվերլուծական ինտիտուտում հոգեվերլուծող Պաուլ Ֆեդեռնի մոտ:

1943թ.-ին Նյու-Յորքի բանակային բժշկական կորպուսում նա նշանակված էր որպես բժիշկ-օգնական: Նա կրտսեր սերժանտից բարձրացավ մինչև մայոր: Ազտավելով իր ռազմական պարտականություններից` Բեռնը 1946 ղեկավարում էր Սան-Ֆրանցիսկոյի հոգեվերլուծական ինտիտուտի կրթությունը: 1947թ.-ին նա ծանոթանում է Էրիկ Էրիկսոնի հետ որի հետ աշխատում է երկու տարի:

Շուտով Բեռնը հանդիպում է երիտասարդ բաժանված կնոջ, որի հետ ցանականում էր ամուսնանալ:
1949թ.-ին Էրիկն ու Դորոտին ամուսնանում են և տուն են ձեռք բերում Կարմելում: Կարմելում ապրելու տարիներին Բեռնը բավականին մեծ հաջողությունների է հասնում:

1950 նա նշանակվում է Սան-Ֆրանցիսկոյի հոգեբուժարանում որպես օգնական: Դրա հետ մեկտեղ նա աշխատում է ԱՄՆ-ի բանակում որպես վիրաբույժ-խորհրդատու:
1951թ նա աշխատանքի է անցնում հոգեբուժարանում` Վետերանների ադմինիստրացիայում:

Բեռնը բավականին երկար էր աշխատում հոգեվերլուծող դառնալու նպատակին հասնելու համար, սակայն 1956թ.-ին նրան մերժում են` գտնելով, որ նրա դեռ պատրաստ չէ այդ ստատուսը կրելու համար: Նրան առաջարկում են ևս երեքից-չորս տարի պարապել և նորից դիմել: Բեռնը բավականին ծանր է տանում այդ փաստը: Սակայն դա հենց հանդիսանում է այն դրդիչ ուժը, որը նրան ստիպում է ստեղծել, նոր, հին հոգեվերլուծությունից տարբերվող մի տեսություն: Նա գործի է անցնում և փորձում է ողջ ուժերն ու ջանքները կենտրոնացնել` այդ գաղափարը իրականության դարձնելու համար: Նա հոդված է թողարկում "Երեխա. Ծնող. Հասուն" եռակողմանի սխեմայի հիման վրա: Հաջորդ հոդվածը դա խմբային հոգեթերապիայի նոր և արդյունավետ մեթոդի մասին էր, որը նա անվանեց տրանզակտիվ վերլուծություն:

"American Journal of Psychotherapy" լրագրում 1958թ.ին տրանզակտիվ վերլուծության մասին արդեն խոսվում էր որպես հոգեթերապևտիկ գրականության անբաժանելի հատվածի մասին:
1950-51թ.-ներին արդեն Բեռնը սեմինարներ էր տալիս համապատասխան թեմաներով Սան Ֆրանցիսկոյում:
1962թ.-ին թողարվում է "Transactional Analysis Bulletin" լրագիրը, որի խմբագիրը Բեռն էր:
1964 թվականին Բեռն ու իր կոլեգաները բացում են "Տրանզակցիոն վերլուծության ասոցիացիան": Այս ասոցիացիաները բացվում և տարածվում են նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

1964 -ից 1970թ.-ները Բեռնի համար շատ անհանգիստ էին:
Երկրորդ ամուսնությունը նույպես անհաջող ելք  ուեցավ, և նա բաժանվելով` փորձում էր ևս մեկ անգամ գտնել իր կյանքի ուղեկցին, սակայն, նրան խանգարում էր երկար կենտրոնացվածություն և ժամանակ պահանջող աշխատանքը:
Բայց ի վերջո` 1967 թ.-ին, Բեռնը երրորդ անգամ ամուսնանում է: 1970թ.-ի սկզբին նորից բաժանվում:

Կյանքի նման կտրուկ փոփոխությունները Բեռնի համար սրտի երկու ծանր նոպաների արդյունք են հանդիսանում:
1970թ.-ի հուլիսին նա առաջին սուր ցավերն է զգում կրծքավանդակի շրջանում:
Մի քանի որ հետո Բեռնը երկրորդ անգամ է նոպա ունենում, որը նրա մահվան պատճառ է դառնում:

1970թ.-ի հուլիսի 15-ին Էրիկ Բեռնը մահանում է ինֆարկտից:

Տրանսակցիոն (տրանսակտ) անալիզ - դարձյալ հոգեվերլուծական տեսություն է, շատ պրակտիկ, որն ունի և անհատական, և խմբային տեխնիկաներ: Բեռնը նորից կարևորում էր անգիտակցական ոլորտը, մանկական տարիքը:

Բեռնը իր տեսության մեջ հիմնվում էր լարվածություն-լիցքաթափում-հավասարակշռություն սկզբունքի վրա: Այսինքն՝ մարդու հոգեկան կյանքը հիմվում է այս սկզբունքի վրա: Մարդը անգիտակցորեն ձգտում է ներդաշնակության: Հիմնականում սա վերաբերում է ֆիզիկական վիճակներին, որոնք, սակայն, փոխանցվում են հոգեկան ոլորտ:

Բեռնը, Ֆրեյդի նման, առանձնացնում է երկու հիմնական բնազդ՝ լիբիդոյի և մորտիդոյի: Լիբիդո ասելով նա հասկանում է կյանքի բնազդը, մարդու բոլոր կոնստրուկտիվ  ստեղծագործ ուժերը՝ սեր, ինչ-որ բանի ստեղծում և այլն, իսկ լիբիդոյի ծայրահեղ վիճակը օրգազմն է, ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեւոր՝ երբ մարդը ինչ-որ բան անելուց-հասնելուց հետո օրգազմն է ապրում: Փաստորեն, լիբիդոյի բնազդի իմաստը ինչ-որ բան ստեղծելն : Մորտիդոն նույնպես շատ լայն դիազապազոն ունի և իր իմաստի մեջ ներառում է ամեն ինչ, ինչ կապված է դեստրուկտիվ / կործանարար վարքի հետ: Մորտիդոյի ծայրահեղ դրսևորումը սպանությունն է:

Մարդու ներդաշնակության ձգտումը բերում է ապահովության, և Բեռնը նշում է, որ այս երկու բնազդներն էլ օպտիմալ քանակով անհրաժեշտ են այդ ներդաշնակությանը հասնելու համար: Օր.՝ եթե կա լարվածություն, մարդը կարող է անգամ դեստրուկտիվ վարքով թուլացնել այդ լարվածությունը, ասենք՝ ափսե կոտրել և հանգստանալ: Այսինքն, այստեղ դրսևորվեց մորտիդոյի բնազդը:

Ինչպե՞ս է Բեռնը դիտում անձին:

Տրանսակտ վերլուծության մեջ կա մի ուղղություն, որը կոչվում է կառուցվածքային վերլուծություն: Ըստ Բեռնի, մեր անձը կառուցված է 3 մասերից՝ 3 ենթա-ես-երից կամ էգո-վիճակներից՝

1. երեխա էգո-վիճակ

2. ծնող էգո-վիճակ

3. մեծահասակ էգո-վիճակ

Եվ այս երեք մասերն էլ ունեն իրենց ֆունկցիաները:

Երեխան մեր կառուցվածքում մեր բնական, սպոնտան, իմպուլսիվ մասն է, որը վերաբերում է մեր երեւակայությանը, ֆանտազիաներին, երազանքներին: Փոխհարաբերությունների, դաստիարակության ընթացքում մեր "երեխան" կարող է փոխվել: Բեռնը առանձնացնում է երեք տիպի երեխա՝

1. սպոնտան, բնական երեխա. այս "երեխան" կարող է իր վարքի մեջ լինել ամենաբնականը, այսինքն՝ այս մարդը իր մեջ պահել է երեխայի բոլոր հատկությունները:

2. հարմարվող երեխա. "երեխան" կորցրել է իրեն բնորոշ սպոնտանությունը, լսող է, մեծի պես է, հարմարված է իր առջև ծնողների կողմից դրված բոլոր պայմաններին:

3. ըմբոստ երեխա. հարմարման հանդեպ հակազդեցությունն է, երբ "երեխան" փորձում է պայքարել հարմարման դեմ, բայց շատ անգամ սա դառնում է ինքնանպատակ, և այսպիսով երեխան կորցնում է իր բնական, սպոնտան դրսևորումները, նա լինում է ագրեսիվ, ըմբոստ և այլն: Ըմբոստությունը կարող է շատ ծայրահեղ լինել, և սրա պատճառով երեխան կարող է երբեք չհասնել ներդաշնակության: Այսինքն՝ այստեղ պայքար կարող է գնալ ցանկացած օրենքի դեմ:

Փաստորեն, "երեխայի" ֆունկցիան ընդհանուր "ես"-ի մեջ նորության, ստեղծագործելու ձգտումն է:

Ծնող էգո-վիճակի մեջ կուտակված են այն ընդհանուր նորմերը, պահանջները, օրենքները, որոնք անհրաժեշտ են գոյատեւման համար: Կարևոր է նշել նաև, որ մեր ծնող էգոն առավել սոցիալականացված է:
"Ծնողը" պահպանողական ֆունկցիա է կրում իր վրա: Ծնող էգո-վիճակը դրսեւորվում է այն ամենի մեջ, որ մենք գիտենք, որ պետք է անել և թե ինչպես դա անել՝ ինչպես մեզ պահել շրջապատում, ինչ վարք դրսևորել, ինչպես խոսել, ինչպես հագնվել, ինչպես ուտել և այլն: "Ծնողը" կարևոր է նրանով, որ նա պահպանում է այն ամենը, ինչ ստեղծված է, և նրա ռացիոնալ ֆունկցիան է պահպանել և փոխանցել այդ ստեղծվածը:

"Ծնողը" լինում է երկու տիպի՝

1. հոգատար ծնող. այստեղ առկա է գերուշադրություն երեխայի հանդեպ, երբ "ծնողը" փորձում է ամեն ինչ անել երեխայի փոխարեն, շատ ուշադիր է նրա վարքի հանդեպ, հոգատար է, ինչը կարող է ունենալ և ծայրահեղ դրսևորում՝ ճնշելով երեխայի սպոնտանությունը:

2. ավտորիտար ծնող. այսինքն՝ վերահսկող ծնող, երբ շատ հատուկ պահպանվում են այն իրավունքները, որոնք տրվում են երեխային՝ սա պետք է այսպես լինի և վերջ, ծնողի ասածը օրենք է, ճիշտն է: Խիստ վերահսկվում են երեխայի վարքագծերը: Այս ծնող էգոն չի ցանկանում կորցնել իր ծնողի հեղինակությունը: Նման ծնողի ազդեցությունը կարող է երեխայի մեջ արթնացնել կամ լսող, կամ ընբոստ "երեխային":

Թե "ծնող" և թե "երեխա" էգո-վիճակները դրսևորվում են որոշակի ժեստերի, բառային արտահայտությունները, պոզաների մեջ:

Մեծահասակ էգո-վիճակը մեր ամենառացիոնալ, ամենաիմաստուն, ամենակշռադատող կողմն է: Մեր մեծահասակ կողմը ավելի մտազբաղ է, փորձում է հասկանալ, դատել: "Մեծահասակի" ֆունկցիան է գտնել ամենապրոդուկտիվ, ամենաօպտիմալ լուծումը այս կամ այն խնդրի: Սրանից ելնելով, "մեծահասակը" գտնում է լեզու "երեխայի" և "ծնողի" միջև:

Պետք է նշել, որ այս բոլոր դրսեւորումները իրադրային են, այսնիքն՝ իրադրությունն է թելադրում, թե մեր որ կողմը ինչ ուժով ակտիվանա: Եվ "մեծահասակը" ընտրում է, թե որ իրադրության մեջ որ էգո-վիճակը դրսևորվի:

Մարդը պետք է ունենա այս բոլոր երեք դերերը, որպեսզի ավելի ճկուն լինի:

Տրանսակցիա նշանակում է փոխհարաբերություն, այսինքն՝ այս տեսությունը հիմնված է փոխհարաբերությունների վերլուծության վրա: Տրանսակցիայի մեկ միավորը դա երկու էգո-վիճակների միջև փոխհարաբերությունն է:

Զրույցի ընթացքում այս երկու տրանսակցիաները պարտադիր չէ, որ մնան նույնը. դրանք կարող են փոփոխվել: Օր.՝ պարտադիր չէ, որ զրույցն ընթանա, ասենք, մեծահասակ – մեծահասակ փոխհարաբերությունների միջև:

Բեռնը նշում էր, որ կան ստերեոտիպային տրանսակցիաներ: Օր.՝ երկու ծանոթ հանդիպելիս ասում են՝ "բարև, ինչպե՞ս ես - լավ եմ, դո՞ւ ինչպես ես", այս դեպքում մեր գիտակցականը այնքան էլ չի մասնակցում, այլ մենք մեխանիկորեն ենք վարում այս տրանսակցիան: Բայց եթե սովորականից դուրս մեկ հարց լինի, օր.՝ "տխուր տե՞սք ունես", և մենք ձգվում են, լարվում, փորձելով ընտրել մի նոր տրանսակցիա՝ պատասխանելու համար, որը արդեն ստերեոտիպային չէ:

Կան նաև ժամանցային տրանսակցիաներ, օր.՝ երբ երկու ծնող զրուցում են իրենց երեխաների մասին: Այս տրանսակցիան կախված է մարդկանց առանձնահատկություններից:

Կան պրոցեսային տրանսակցիաներ, որը կապված է պրոցեսի հետ, երբ զրույցը գնում է ինչ-որ մի կոնկրետ օբյեկտի շուրջ (օր.՝ ծնողական ժողովը, դասը, բժշկի աշխատանքը, երբ կա հատուկ օբյեկտ, որի շուրջ ծավալվում են գործողությունները): Այս տրանսակցիաները կախված չեն մարդկանց առանձնահատկություններից:

Կան ծիսական տրանսակցիաներ, որոնց խախտման դեպքում մարդը կարող է լուրջ անհանգստանալ (օր.՝ երբ հյուր ենք գնում, մեզ դիմավորում են, բարևում, վերցնում պայուսակը, ժպտում, այսինքն՝ սրանք ծեսեր են, բայց բավական է, որ դիմավորողը դուռը պարզապես բացի և գնա շարունակի իր գործը, որպեսզի մենք մտածենք, թե ինչ ենք արել, ինչու մեզ այդպես դիմավորեցին)

Պետք է նշել, որ այս երեք էգո-վիճակների միջև փոխհարաբերությունները սովորաբար ընդհարումներ չեն առաջացնում:

Այս փոխհարաբերություններում հիմնական դերը և հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է մեծահասակի վրա, որը կարողանում է ցանկացած հույզերին, իմպուլսներին տալ ադեկվատ պատասխաններ, ինչի շնորհիվ էլ ընդհարումները քիչ հավանական են:

Սակայն Բեռնը նշում է, որ կան նաև այսպես կոչված հատվող փոխհարաբերություններ, որոնք կարող են բերել ընդհարումների: Օր.՝ ամուսինը կնոջը ասում է "որտե՞ղ ՝ վերնաշապիկս", այսինքն՝ ամուսինը տալիս է "երեխայի" տրանսակցիա, իսկ կինը պատասխանում է "այ, ամեն օր այս նույն պատմությունն է, չե՞ս կարող հետևել քո իրերին", այսինքն՝ կինը տալիս է "ծնողի" պատասխան, և սա բերում է ընդհարման: Իսկ եթե կինը պատասխանի "մեծասահակի" էգո-վիճակից  և պարզապես ասի, թե որտեղ է գտնվում ամուսնու շապիկը, նրանք ընդհարումից կխուսափեն:

Բեռնը առանձնացնում է նաև այսպես կոչված թաքնված տրանսակցիաներ: Բոլոր մարդկային խաղերը հիմնված են հենց այս թաքնված տրանսակցիաների վրա, և Բեռնը իր տեսությունից մեկը անվանել է հենց խաղի անալիզ: Թաքնված տրանսակցիա նշանակում է՝ ֆորմալ կերպով մեր տրանսակցիաները կատարվում են որոշակի էգո-վիճակների միջև, բայց իրականում, ենթագիտակցաբար մեր դրդապատճառները հիմնված են մեկ այլ էգո-վիճակի վրա: Սա ինչ-որ չափով կարող է բերել պրովոկացիաների: Օր.՝գնորդ-վաճառող հարաբերություններում - գնորդը հարցնում է՝ "ի՞նչ արժե", վաճառողը պատասխանը տալու փոխարեն ասում է՝ "Դուք չեք կարող դա ձեզ թույլ տալ, թանկ է": Թվում է, թե գործ ունենք մեծահասակ – մեծահասակ տրանսակցիայի հետ, սակայն վաճառողը տրանսակցիան տանում է դեպի "երեխան", և գնորդը եթե գնա պրովոկացիայի եւ ասի՝ "ոչ, կարող եմ թույլ տալ, ահա իմ գումարը", նա կտա հենց "երեխա" էգո-վիճակի պատասխանը: Իսկ եթե պարզապես կրկնի հարցը՝ "ի՞նչ արժե", նշանակում է՝ պատասխանում է "մեծահասակը", չգնալով վաճառողը պրովոկացիային:

Այսպիսով, մեր խաղացած բոլոր խաղերը հիմնվում են թաքնված տարսնակցիաների վրա: Եվ այս թաքնված դրդապատճառները կարող են դրսևորվել մշտական, երկարատև տրանսակցիաներում, և այս դեպքում անպայման կառաջանան խնդիրներ և անհասկանալի կետեր մարդկային փոխհարաբերություններում:

Բեռնը նաև վերլուծել է հեքիաթները, որոնք նույնպես ուժեղ սցենարներ են տալիս երեխային, և որոնք ոչ միշտ են դրական ազդեցություն ունենում երեխայի վրա: