Մասլոուն ծնվել է Բրուկլինում, 1901թ.-ի ապրիլի 1-ին, նրա ծնողները անկիրթ հրեաներ էին, որոնք Ռուսաստանի փախստականներից էին: Տան  յոթ երեխաներից ամենամեծը նա էր: Մասլոուն ինտրովերտ էր, ամաչկոտ, չշփվող, և դրան ավելացրած նաև այն փաստը, որ հրեա էր` նա ընկերներ չուներ, նրա ընկերները դարձել էին գրադարանն ու գրեքերը: Իր ժամանակի մեծ մասը Մասլոուն անցկացնում էր ընթերցանությամբ: Դրա համար Մասլոուն իր մանկությունը համարում էր միայնակ և տխուր: Նրա և մոր հարաբերություններն այդպես էլ չեն դասավորվում, քանի որ մայրը չէր սիրում Մասլուին և հստակ նախապատվություն էր տալիս իրենց տան երկու ամենփոքրերին, Մասլոուն գրում է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես մայրը պատին հարվածելով ջարդեց այն երկու փոքրիկ կատուների գլուխները, որոնց նա փողոցից էր բերել, չի կարողանում մոռանալ նաև մոր անընդմեջ հանդիմանությունները ցանկացած չնչին բանի համար: Նա այսպես էլ չկարողացավ ներել մորը, նույնիսկ թաղմանը չներկայացավ:

Նա առաջին անգամ Նյու Յորքում` Գորդոնի կրթահամալիրում ուսումնասիրեց իրավունքը: Իսկ 1927թ-ին տեղափոխվում է Կորնելիական համալսարան, որտեղ սովորում էր նաև նրա զարմիկը` Վիլլ Մասլոուն: Նրա հայրը հույս ուներ, որ Մասլոուն կդառնա իրավաբան, սակայն նա մեկնում է Վիսկոնսենի համալսարան և ընդունվում հոգեբանության բաժինը:

1928թ-ին նա ամուսնանում է իր ոչ հարազատ քրոջ` Բերտայի հետ, որի հանդեպ տածած զգացմունքները բավականին երկար էր արդեն թաքցրել:
1930թ.-ին նա ստանում է բակալավրի, 1931թ.-ին` մագիստրի, իսկ 1934թ.-ին փիլիսոփայության դոկտորի կոչում: Այդ տարիներին Մասլոուի համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսանում Ուոտսոնը, նա ուղղակի հիացած էր բիհեյվորիզմով: Համալսարանական տարիները Մասլոուի համար կարևորվեցին նաև երկու նշանակալից ծանոթություններով. Նրա անմիջական ղեկավար Գարի Խառլուի և Ալֆրեդ Ադլերի հետ:

1931-1951թվականները նա անցկացրեց Բրուկլինի քոլեջում: Նյու Յորքում նա  հանդիպում է մարդաբան` Ռուտ Բենեգդիտին և գեշտալտ հոգեբան` Մարքս Վերտխայմերին, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նրա վրա ոչ միայն որպես փորձագետներ, այլև որպես լավ անձնավորություններ:

1951թ.-ին նա հրավեր է ստանում Բոստոնի Բրեյդեսի համալսարանից և միչև 1968թ.-ը աշխատում է այնտեղ` ղեկավարելով հոգեբանության ամբիոնը:

1504թ-ին լույս է տեսնում Մասլոուի առաջին ամենալուրջ աշխատությունը` "Դրդապատճառ և անձ", որտեղ և ձևակերպված է պահանջմունքների հիերարխիկ տեսությունը:
Մասլոուն դառնում է հումանիաստական հոգեբանության լիդերը` ձևավորված 50-60ական թվականներին, որը նա անվանում է 3-րդ ուժ` հոգեվերլուծությունից և բիհեյվորիզմից հետո:
Ինքանաիրականացման և հումանիստական տեսությունները, որոնք մի շարք հոգեբանների ընդհանրացված փորձն են, իրենց լայն ազդեցությունը ունցան հասարակության և արտաքին աշխարհի հասկացման վրա:

Մասլոուն այն հիանալի տեսաբան-հոգեբաններից մեկն էր, ով հումանիստական հոգեբանությունը լցրեց նոր գաղափարներով ու ստեղծեց նոր կոնցեպցիաներ: Նա այն հոգեբաններից էր, որ փորձում էր ապացուցել, որ մարդիկ սխալ են գնահատում իրենց կարողությունները ողջ կայնքի ընթացքում և փորձում են հասնել ավելիին: Դա ապացուցելու համար նա ուսումնասիրում էր հոգեպես լրիվ առողջ մարդկանց, որի հիման վրա և ստեղծեց իր պահանջմունքերի հիերարխիայի տեսությունը:
Աբրահամ Մասլոուն ուներ յուրօրինակ ստեղծագործ մտածողություն: Նա փորձում էր պարզել, թե ինչ է նշանակում դրական հոգեկան առողջություն ասվածը:

Հումանիտար հոգեբանությունը ստեղծեց թերապիա` համաձայն որի մարդիկ օժտված են ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացման համար բոլոր անհրաժեշտ ռերսուսներով: Թերապիայի նպատակն էր հանդիսանում վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս կատարելագործման ճանապարհին:

Այսպիսով, Կառլ Ռոջերսը, հիմնվելով Մասլոուի աշխատանքների վրա, ստեղծեց "այցելուակենտրոնացված թերապիան":
1967թ.-ին Մասլոուին Հումանիստական ամերիկյան ասոցիացիան հռչակեց "տարվա հումանիստ":

Մասլոուն մահացավ հունիսի 8-ին, 1970թ.-ին 69 տարեկանում հանկարծակի սրտի նոպայից:

Հումանիստական տեսության հետևորդ էր նաև Մասլոուն: Նա, դարձյալ կարևորելով մարդու ինքնաիրականացման պահանջմունքը, տալիս է պահանջմունքների դասակարգում հիերարխիկ համակարգով:

1. Առաջին, բազային պահանջմունքները Մասլոուն անվանում է կենսաբանական պահանջմունքներ, որոնք ապահովում են մեզ որպես օրգանիզմ, ապահովում են մարդու կենսաբանական գոյատևումը:

Երկրորդ պահանջմունքների մակարդակից սկսած գալիս են մեր հոգեբանական պահանջմունքները, որոնք ապահովում են մեր հոգեկանը:

2. Անվտանգության պահանջմունք, որը պայմանավորված է կենսաբանական պահանջմունքների բավարարմամբ: Սրա մեջ են մտնում ստաբիլությունը, կարգ ու կանոնը և այլն:

3. Սիրո և կապվածության պահանջմունք՝ ընկերություն, ընտանիքի կազմում:

4. Հարգանքի պահանջմունք՝ հասարակությունում ունենալ որոշակի դիրք, կարգավիճակ:

5. Ինքնաիրականացման պահանջմունք: Մարդը նախորդ մակարդակների բավարարումով աստիճանաբար բացում է իր շրջանակները, իսկ այս փուլում նա վերանում է իր 'ես"-ից և ուղղվում է դեպի համամարդկային արժեքներ, գործելով պարզապես գործելու համար: Սակայն պետք է նշել, որ մարդը, մինչև չբավարարի իր "ես"-ը, չի կարող անցնել համամարդկային արժեքների բավարարմանը:

Կա ֆիքսացիայի վտանգը, երբ մարդը ֆիքսվում է որևէ մեկ մակարդակի բավարարման վրա, որի հետևանքով մյուս մակարդակները լիարժեք չեն բավարարվում, և հաջորդ փուլում մարդն ավելի շատ բավարարում է նախորդ մակարդակի պահանջմունքը:

Մասլոուն ավելի լավ է ուսումնասիրել առողջ մարդկանց հատվածը, որպեսզի ավելի լիրաժեք պարզի մարդու իրական պոտենցիալները:

Մարդու ինքնաիրականացումը դինամիկ պրոցես է, և այստեղ Մասլոուն էական չի համարում մարդու նյարդային համակարգի առանձնահատկությունները. մարդը միևնույն գործունեությունը դանդաղ կանի, թե արագ, դա չի կարևորը:

Մասլոուն տվել է գագաթնակետային ապրումներ և պլատո ապրումներ հասկացությունները: Մենք բոլորս կարող ենք ունենալ գագաթնակետային ապրումներ , երբ որևէ պահին մարդը կլանվում է իր ապրումներով և ձուլվում է համամարդկային արժեքներին (օր.՝ բնության մեջ կարող ենք այնպես տարվել նրա գեղեցկությամբ, որ վերանանք մեր "ես"-ից և ձուլվենք բնության հետ): Պլատո ապրումներ -ի դեպքում մարդը կարող է երկարատև գտնվել ապրումների մեջ, երկարաձգել իր ապրումները: Սա գիտակցված մոտեցում է: (Օր.՝ ընտանիքում կարող է տեղի ունենալ ճգնաժամ, և նրա անդամները կարող են համախմբվել՝ անդամների հակասությունները, կոնֆլիկտները կարող են անտեսվել: Անդամները կվերլուծեն, կվերագնահատեն միմյանց հատկությունները:)

Մասլոուն նշում է, որ շատ դժվար է լինել առողջ և ինքնաիրականացված ոչ առողջ և ոչ ինքնաիրականացված հասարակության մեջ: Սակայն այդ հակասությունը օգնում է մարդուն զարգանալ, փոխել իրականությունը:

Մասլոուն ասում է, որ կան վարքի ձևեր, որոնք բերում են ինքնաիրականացման, երբ մարդն ընտրում է ապահովության և զարգացման միջև: Օր.՝ մարդը կանգնած է ընտրության առջև, և նա ընտրում է ոչ թե արդեն ծանոթ, ապահով լուծումը, այլ նորը, թեկուզ անհայտը, ինչը հնարավորություն է տալիս զարգանալու: Կամ, մարդը կարող է նաև միևնույն իրավիճակը ընդունել ամեն անգամ նորովի, նոր երանգների ներքո, թարմացնելով իր համար այդ իրավիճակը:

Սակայն Մասլոուն առանձնացնում է նաև երկու պաշտպանական մեխանիզմներ, որոնք խոչընդոտում են ինքնաիրականացմանը:

1. Դեսակրալիզացիա (վերաբերում է մեր ապրումներին). մարդը չի կարողանում հասկանալ իր ապրումների խորությունը: Մարդը կարող է ունենալ գագաթնակետային ապրումներ և պլատո ապրումներ , եթե նա խորությամբ գիտակցում է, հասկանում է իր ապրումները:

Եթե հոգեվերլուծության մեջ մարդը ամեն ինչ անում է տագնապից խուսափելու կամ այն թուլացնելու համար, հումանիստական տեսության մեջ մարդը անընդհատ պետք է ունենա լարվածություն, փորձություն, որպեսզի բարձրացնի իր պոտենցյալները, հնարավորությունները, զարգանա:

2. Իոնայի բարդույթ – մարդը միշտ ընտրում է վերոհիշյալ ապահովությունը, և ոչ թե նորը՝ զարգանալու համար: