Գիտնականները անցկացրել են հետազոտություն, որի ընթացքում վերլուծել են մինչև 19 տարեկան երեխաների մոտ գլխի վնասվածքների 43 000 դեպք: Հետազոտության հիմնական արդյունքը տարբեր տարիքային խմբերում գլխի վնասվածքների հիմնական պատճառների վիճակագրության, ինչպես նաև երեխաների մոտ գանգուղեղային վնասվածքների հաճախականության մասին տվյալենրի ստացումն էր: 

Ուսումնասիրվել են 43,399 երեխայի հիվանդության պատմագիր, ովքեր 25 ամերիկյան հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունքում ստացել են բուժում գանգուղեղային վնասվածքների կապակցությամբ 2004-2006թթ-ին: Հետազոտության արդյունքները հետևյալն էին. գանգուղեղային վանսվածքների 98%-ը թեթև էր, 1%-ը ` միջին ծանրության և 1%-ից պակասը` ծանր: Հետազոտված դեպքերից 78-ը լետալ ելք էին ունեցել: Երեխաների ընդհանուր պոպուլյացիայում գլխի վնասվածքի ամենատարածված մեխանիզմը բարձրությունից անկումն է (27%), անկումը քայլելիս կամ վազելիս (11%), քայլելիս կամ վազելիս անշարժ օբյեկտին բախվելը (6%), ավտովթարները (9%), հեծանվային վթարները (4%):

Հեծանվային և ավտովթարներում վնասվածքների մեծ մասը տեղի է ունեցել ծնողների կողմից անվտանգության կանոնների անտեսման պատճառով. երեխաների 36%-ի ամրագոտիներն ամրացված չէին, կամ երթևեկում էին առանց մեքենայի համար մանկական նստարանի, հեծանվով երթևեկող և վնասվածք ստացած երեխաների 72%-ը սաղավարտ չէր կրում: Հեղինակները պարզեցին, որ մինչև 12 տարեկան հասակը գանգուղեղային վնասվածքների ամենահաճախ պատճառը ընկնելն էր, երկրորդ տեղում ճանապարհատրանսպորտային պատահաներն էին և սպորտային միջոցառումները: Դեպքերի 7%-ում վնասվածքներն ուղեկցվում էին գանգի ոսկրերի կոտրվածքներով:

Ըստ գիտնականների՝ ստացված արդյուքները կարող են օգտակար լինել այսպիսի վնասվածքների կանխարգելման տարիքային մեթոդների մշակման համար, օրինակ`հեծանվային սաղավարտների և ավտոմեքենաների համար նախատեսված անվտանգության միջոցների պոպուլյարիզացիային ուղղված միջոցատումների անցկացման:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Medspecial.ru