ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու արտադրող  ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Կիպրոսի  «Դելորբիս Ֆարմասյուտիկալս ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Պիրանտին, պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդի հեմիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:                           
Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա: 
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված  է պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդ) ակտիվ նյութը պարունակող այլ դեղ,  որն անխափան ներմուծվում է երկիր և առկա է դեղատներում:
Աղբյուրը՝ ՀՀ ԱՆ
26 հունիսի, 2016