Երկար և գեղեցիկ եղունգներ    աճեցնելու փորձերը շատերիս համար վերածվում է իսկական ողբերգության, եթե այդ "հրաշալիքներից" մեկը պատահաբար կոտրվում է:   
Մի' սրտնեղեք: Պարզվում է՝ վնասված եղունգը կարելի է վերականգնել նաև տնային   
պայմաններում:       
       
Եղունգները ավելի հաճախ սկսում են ճաքել կողքերից և այն էլ մաշկին կպած մասերում: Դրանք սկսում են կպչել մազերից, հագուստից՝ թելեր քաշելով բարակ կտորների և զուգագուլպաների վրայից, բայց կտրել այդ "վնասատուները" մենք, այնուամենայնիվ, ափսոսում ենք:   
       
Եթե ճաքը այնքան էլ խորր չէ (գտնվում է եղունգի ազատ մասի մոտավորապես 1/З-րդի կամ 1/4-րդի վրա), ապա եղունզր կարելի է վերանորոգել տնային պայմաններում:       
       
Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ եղունգները տնային պայմաններում "վերանորոզեյու" համար:       
       
Գոյություն ունի հատուկ գործիքների հավաքածու եղունգները տնային պայմաններում վերանորոգելու և մշակելու համար:   
Այդպիսիք արտադրվում են մի շարք կոսմետիկ ֆիրմաների կողմից: Հավաքածուի   
մեջ պետք է լինեն վարակազերծիչ, հատուկ կտոր, սոսինձ, խարտոց և ողորկիչ:
   
Իսկ այժմ անցնենք գործի...


Սկզբում պետք է հեռացնել եղունգի փայլուն շերտը ճաքած մասի հատվածում:   
Դրա համար այն թեթևակի հղկեք փափուկ խարտոցով՝ շարժելով այն եղունգի   
վերևի մասերից (կուտիկուլից) ազատ եզրի ուղղությամբ: Այնուհետև հղկված մասը   
մշակեք վարակազերծիչով և միայն դրանից հետո կտրված ժապավենի կտորը   
դրեք եղունգի վրա այնպես, որ ճաքը կտորի ճիշտ կենտրոնում հայտնվի: Այդ վիրակապը պատեք հեղուկ սոսնձով և թողեք լավ չորանա: Խարտոցի օգնությամբ    խնամքով հղկեք կտորի մակերեսը՝ հնարավորինս այն հավասարեցնելով եղունգի շերտին: Այդ ամենն անելուց հետո հարկավոր է ամբողջ եղունգին յուղ քսել և ողորկել այն:       
       Ճաքը ավելի լավ սքողելու համար լաքը երկու շերտով քսեք եղունգին:   

       
Հիշեք. եղունգր չարժի ինքնուրույն վերանորոգել, եթե այն ճաք է տվել մսին կպած տեղից, եթե եղունգի հետ վնասվել է նաև մատի մաշկը, և վերքը արյունահոսում է, կամ էլ՝ եթե կոտրվել է եղունգի կեսից ավելին: Այս վերջին դեպքում ձեզ չի հաջողվի ինքնուրույն վերանորոգել վնասված եղունգը. ճաքն ավելի կմեծանա, և դուք կկորցնեք ձեր եղունգը:

 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուր` Doctors.am