Բոլորովին էլ պարտադիր չէ հաճախակի գեղեցկության սրահ այցելել: Եղունգներին անհրաժեշտ ձև կարելի է տալ նաև առանց տնից դուրս գալու, կարևորը անհրաժեշտ գործիքներ ունենալն է: Եղունգները պետք է կտրել շաբաթր մեկ և մատներին համապատասխան՝ հղկել և ձև տալ:
Երկար, նուրբ մատներին սազում է քառակոաի եղունգը, ավելի կարճ ու թմրլիկ մատներին՝ ձվաձև կամ նշաձև եղունգները: Երկարության իդեալական չափը 3-4 մմ է:   
Եղունգների ծսւյրերը պետք է մշակել ռետինե հիմք ունեցող կամ հատուկ փափուկ պլաստիկե խարտոցով: Շատ կարևոր է խարտոցով եղունգների ճիշտ մշակումը. այն պետք է լինի մեկ ուղղությամբ կամ ծսւյրից դեպի մեջտեղ: Եթե սկսես խարտոցն այս ու այն կողմ տանել-բերել, եղունգները կշերտավորվեն:   

Կուտիկուլ
       
Կուտիկուլների խնամքի համար երկու մեթոդ գոյություն ունի. հեռացնել (կտրել) կամ հատուկ փայտիկի օգնությամբ հետ տանել: Տնային պայմաններում գերադասելի է երկրորդ եղանակը. եղունգի շուրջ գտնվող նուրբ մաշկը կտրելը, թող որ փոքրիկ, բայց, ամեն դեպքում վիրահատություն է, և լավ կլինի այն վստահել մասնագետներին:   
Այդ նրբամաշկը պետք է հատուկ նյութով փափկեցնել, հետո ռետինե ծայր ունեցող   
հատուկ փայտիկով գգուշորեն հետ տանել:   

Քնելուց առաջ կուտիկուլներին կարող եք ձիթապտղի ձեթ քսել. այն հիանալի փափկեցնում է մաշկը, կանխարգելում ծլեպների առաջացումը և չի թողնում, որ մաշկը ճաքճքի: Շաբաթը մեկ պետք է մերսել եղունգները կես կիտրոնի հյութով. այն հիանսղի սպիտակեցնում է եղունգները:
       
Անխնամ եղունգներով կինը, թող որ նա    գեղեցկուհի լինի և անչափ խելացի, ամեն դեպքում շրջապատի մարդկանց վրա փնթիի տպավորություն է թողնում. նրան չի փրկի ո՛չ գեղեցկության սրահում արված սանրվածքը, ո չ հագոատը, ո՛չ էլ թանկարժեք օծանելիքը:       
       
Եղունգներին տեղ-տեղ մնացած լաքը կամ եղունգների շուրջը արյունահոսող ծլեպները, էլ չենք խոսում ճաքճքոցների  և սնկային հիվանդությունների մասին, անթույլատրելի երևույթներ են, ինչպես քրտինքի հոտը, կեղտոտ մազերը, և դրանք կարող են անդառնալիորեն նսեմացնել կնոջ հեղինակությունը:   
       
Բայց չէ՞ որ այստեղ բարդ բան չկա. բավական է կանոնավոր կերպով (շաբաթը մեկ անգամից ոչ պակաս) մանիկյուր անել և ժամանակին վերացնել անհարթությունները:   
       
Վերացնենք ծլեպները       
       
Ավելի հեշտ է կանխարգելել ծլեպների առաջացումը, քան դրանք հեռացնել: Եթե եղունգի նրբամաշկն սկսում է կոպտանալ և ճաքճքել, կօգնեն եղունգների համար ամեն երեկո ձիթաատղի ձեթի տաք լոգանքները:   
Եթե ծլեպներն արդեն կան, ստիպված պետք է դրանք հեռացնել:
Սկզբում ձեռքերը դրեք 1 թեյի գդալ գլիցերին կամ մի քիչ կերակրի աղ ավելացրած տաք ջրի մեջ, թողեք մի բիչ մնան, այնուհետե լավ չորացրեք: Ոչ մի դեպքում չի կարելի քաշքշել ծլեպները: Վերջում անպայման ախւտահանեք վիրավոր մատները:   
       
Ճիշտ գույնը հաջողությսւն գրավականն է       
       
Լավագույն տարբերակը, որը հարմար է     բոլորին, "ֆրանսիական մանիկյուրն է":   
Եղունգի մակերեույթը ծածկվում է մարմնագույն լաքով, ծայրերը սպիտակ: Հիանալի է   
դիտվում ցանկացած ձևի և երկարության եղունգների վրա (գերադասելի է՝ 5 մմ-ից ոչ   
երկար): Եթե դուք գունավոր մանիկյուր եք գերադասում, հատկապես մուգ երանգները, անպայման եղունգի մակերևույթը պաշտպանիչ լաքաշերտով պատեք, որպեսզի այն չգունավորվի: Սադափե երանգները երկու շերտով քսեք, փայլ չունեցող երանգները երկու-երեք: Ընտրեք ացետոնի նվազ պարունակությամբ լաք և այն մաքրելու համար նախատեսված լուծույթ: Եվ մի' մոռացեք պարբերաբար "հանգստյան օրեր" կազմակերպել եղունգների համար, բացի ամրացնող միջոցներից՝ ոչինչ մի օգտագործեք: Թողեք եղունգները մի քիչ շնչեն:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուր` Doctors.am