Ձեռքերի մաշկը միշտ չոր է, ավելի չոր, քան մարմնի մյուս մասերի մաշկը (բսւցառությամբ   
ներբանների մաշկից): Դրա հետ միաժամանակ օրվա ընթացքում ձեռքերը հաճախ են շփվում ջրի, օճառի հետ, ենթարկվում են ցրտի    ազդեցությանը:
Դե ասա, քո պայուսակում կա շրթներկ կամ շրթունքների համար բալզամ:   
Իհարկե: Աշխատանքային սեղանի դարակում, երևի թե, դեմքի համար ևս քսուք կա: Իսկ   
ձեռքերի համար սնուցող քսուք, իհարկե, չկա ոչ պայուսակում, ոչ էլ սեղանի դարակում:   
       
Պարաֆինով խնամք       
       
Ձեռքերի համար ամենաաարածված (թերևս նաև ամենաարդյունավետ) դիմակը պարաֆինայինն է: Այս պրոցեդուրան գեղեցկության սրահներում են անում:   
Դրան նաև պարաֆինային փաթաթան են անվանում: Այս ծառայությունն այնքան էլ   
թանկ չէ, իսկ ձեռքերի վիճակն ակներևաբար լավանում է:   
       
Տաք պարաֆինի ազդեցության արդյունքում լավանում է լիմֆո և արյան շրջանառությունը, ձեռքի հոդերի և մկանների ցավն ու լարվածությունը վերանում են:   
Պարաֆինի շերտը չի թողնում, որ մաշկի մակերեույթից ջուրը գոլորշիանա, ինչի շնորհիվ մաշկը հիանալի խոնավանում է:   
Իսկ երբ պարաֆինը սառչում է, արդյունքը հրաշալի է լինում: Այս պրոցեդուրան ոչ միայն հաճելի է, այլև ձմռանը շատ հրատապ:    Տնային պայմաններում պարաֆինային դիմակ դնելն այնքան էլ հարմար չէ, դե, նաև ավելորդ հոգս է: Բայց լավ արդյունքի կարող ես հասնել արդյունաբերական արտադրանքի տարբեր միջոցների օգնությամբ, ինչպես նաև սեփական ձեռքերով պատրաստված դիմակների օգնությամբ:

Օրինակ՝ մաշկը հիանալի հարթեցնում և օգնում է մանր ճաքերը վերացնել տաք կարտոֆիլի դիմակը: Երկու-երեք խաշած տաք կարտոֆիլից պյուրե պատրաստել՝ ավելացնելով երկու-երեք ճաշի գդալ կաթ: Պյուրեն տարածել ձեռքերին, վրայից պոլիէթիլենային թաղանթով փաթաթել և բրդե ձեռնոցներ հագնել: Պյուրեն այնքան պահել ձեռքերին, մինչև սառչի:   
Այնուհետե պետք է տաք ջրով լվանալ և սնուցող քսուք քսել:       
       
Մանիկյուրի խորամանկություններից.
       
1. Մշակել, ամրացնել       

Ձմռանը եղունգների շերտավորումը և կոտրտվելը հաճախակի հանդիպող երեույթներ       

են: Պետք է ամրացնող միջոցներ օգտագործել, հատուկ վիտամիններ     խմել և մետաղե խարտոց չօգտւսգործել:       
       
2. Սնուցել մաշկը  

Կարելի է հագնել բամբակե ձեռնոցներ նախապես դրանք ծածկելով սնուցիչ քսուքի       
շերտով, ձեռնոցները ձեռքերին թողնել մեկ ժամ, երկու, կարելի է նաև ամբողջ գիշերը:       
       
3. Հարթեցնել մաշկը       

Տաք յուղային լոգանքները և մերսումը բարենպաստ ազդեցություն են թողնում ոչ միայն ձեռքերի մաշկի, այլև տրամադրությսւն վրա:       
Ցուրտ եղանակին նման "տաք" վերաբերմունքը շատ հաճելի է:        


 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուր` Doctors.am