Հավանաբար Դուք լսել եք, որ էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ժամանակ կարող է նվազեցնել ցավի զգացողությունը, բայց արդյոք այն կարող է կանխել Ձեր հետծննդաբերական դեպրեսիան

Վերջերս արված երկու փոքր հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնք էպիդուրալ անզգայացում են արել ծննդաբերության ժամանակ, առավել քիչ են հակված եղել հետծննդաբերական դեպրեսիայի, քան նրանք, որոնք չեն արել էպիդուրալ անզգայացում:

2014 թվականին իրականացված ուսումնասիրության համաձայն՝ էպիդուրալ անզգայացում ստացած կանանց 14 տոկոսն է միայն հայտնել հետծննդաբերական դեպրեսիայի մասին, իսկ առանց էպիդուրալի ծննդաբերած կանանց՝ 35 տոկոսը:

2016 թվականին Անեսթեզիոլոգների ամերիկյան ասոցիացիայի տարեկան գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ուսումնասիրություններ, որոնք փաստել են, որ կանայք, որոնք ծննդաբերության ընթացքում համեմատաբար քիչ ցավեր են ունեցել, ծննդաբերությունից հետո ավելի քիչ են հակված եղել դեպրեսիայի:

Գինեկոլոգ Վիկի Ռիդը նշում է, որ հետծննդաբերական դեպրեսիա ունենալուն նպաստում են մի շարք գործոններԴրանք են՝

  • մինչ հղիությունը կնոջ կյանքում եղած դեպրեսիոն շրջանները կամ հոգեկան ապրումները
  • թերհաս կամ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա լույս աշխարհ բերելը
  • ընտանիքում աջակցության պակասը

Գինեկոլոգի խոսքով՝ ծննդաբերությունից հետո նորմալ է տրամադրության տատանումներ ունենալը, բայց եթե տրամադրության անկումները գերազանցում են, ապա պետք է հասկանալ, որ դա արդեն խնդիր է:

Նշաններ, որոնք կարող են խոսել հետծննդաբերական դեպրեսիայի առկայության մասին.

  • երեխայի հետ կապի եւ այդ կապը հաստատելու ցանկության բացակայություն
  • միայնակ մնալու ցանկություն
  • ժամանակի մեծ մասը քնած եք
  • չեք վայելում այն, ինչ մինչ այդ Ձեզ հաճույք էր պատճառում
  • անընդհատ արտասվում եք
  • Ձեզ կամ երեխային վնասելու ցանկություն եք ունենում (այս դեպքում անմիջապես պետք է դիմել բժիշկի)

Ինչպես հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան

Առաջին հերթին, անհրաժեշտ է սկրինինգ անել: Շատ բժիշկներ անում են դա մինչ ծննդաբերությունն ու դրանից հետո, բայց ցանկալի է, որպեսզի սկրինինգն արվի ավելի վաղ՝ սկսած 28-րդ շաբաթից:

Բուժումը կարող է ներառել կոնսուլտացիոն հանդիպումներ, ծննդաբերությունից հետո մայրիկների ակումբներում գրանցում: Որոշ կանայք հաճախում են յոգայի դասերի: Որոշ կանանց էլ անմիջապես դեղորայքային բուժում է նշանակվումԱմենակարեւորը՝ պետք չէ անտեսել դեպրեսիան:


Աղբյուրը՝  Clevelandclinic.org