Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր աչքերը կարող են խոսել ձեր առողջական խնդիրների մասին…Պարզվում է՝ աչքերի վիճակը շատ բան կարող է պատմել օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին:

1. Շաքարային դիաբետ

Ձեր տեսողությունը վատացե՞լ է, հավանական է, որ դուք ունեք շաքարային դիաբետ:

Նման դեպքերում սովորաբար տեսողությունն առավոտյան լավ է լինում եւ սկսում է վատանալ, երբ տվյալ անձը ճաշում է: Դա պայմանավորված է նրանով, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նպաստում է ակնաբյուրեղի այտուցմանը, որն էլ, իր հերթին, ազդում է տեսողության որակի վրա:

Երկարատեւ ժամանակ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է հանգեցնել դիաբետիկ ռետինոպատիայի, որը կարող է տեսողության կորուստ առաջացնել:

2. Արյան բարձր ճնշում

Հիպերտոնիան կարող է վնասել արյունատար անոթները, որոնք արյուն են մատակարարում աչքի ցանցաթաղանթին: Դուք հավանաբար փոփոխություններ չեք զգա միանգամից, սակայն ակնաբույժը հստակ կարող է նկատել խնդիրները:

3. Միգրեն

Եթե դուք տեւական ժամանակ աչքերի դիմաց կայծեր կամ մթություն եք նկատում, դա կարող է խոսել միգրենի մասին: Պետք է դիմել բժիշկի:

4. Արյան մակարդուկներ

Եթե աչքերում կարմիր գնդիկներ եք նկատում, դրանք սովորաբար առաջանում են լարվածության արդյունքում (ծանրություն բարձրացնելուց՝ մինչեւ հազալ կամ փռշտալ):

Այս խնդիրը բուժում, որպես այդպիսին, չունի, կարող է անցնել երկու շաբաթից, սակայն եթե հաճախ է կրկնվում, ապա պետք է այցելել համապատասխան մասնագետի:

5. Սթրես

Որեւէ կարեւոր իրադարձությունից մեկ օր առաջ զգացե՞լ եք աչքի թրթռոց: Մասնագետները կարծում են, որ դրա պատճառը սթրեսն է, քնի պակասը կամ կոֆեինի չարաշահումը:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Աղբյուրը` Clevelandclinic.org