Այս օրերին, երբ հասարակության լայն զանգվածներն ակտիվորեն հետևում են սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին, կարծես, բավականաչափ չկարևորվեց բոլոր այն բժիշկների, բուժքույերի, շտապօգնության ծառայության վարորդների, բոլոր այն բուժաշխատողների դերը, ովքեր ի դեմս նախարարի, անձնվեր և անձնազոհ աշխատանքի, քրտնաջան ջանքերի, անքուն գիշերների շնորհիվ հաջողվեց լիովին կայունացնել իրավիճակը:
Որպես մասնագիտական ամենամեծ բժշկական տեղեկատու մենք ցանկանում ենք մեզ դիմած բազմաթիվ ընթերցողների, ապաքինված հիվանդների անունից շնորհակալություն հայտնել հայազգի բժիշկներին, առողջապահության ոլորտի բոլոր կազմակերպիչներին, ովքեր տոնական և հետտոնական օրերին աշխատեցին գերծանրաբեռնված ռեժիմով, առանց հանգստի:
Համակարգի բոլոր ծառայությունների և ստորաբաժանումների գերծանրաբեռնված աշխատանքը թույլ տվեց բարձրացնել բնակչության զգոնությունը, կանխարգելել սուր շնչառական վարակները հնարավորինս վաղ փուլերում, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ ապահովելով առավել կառավարելի և վերահսկելի իրավիճակ, ինչն էլ հանգեցրեց հարյուրավոր մարդկանց ապաքինման և դուրսգրումների:
Աղբյուրը՝ Doctors.am