Հարգելի՛ էնդոկրինոլոգներ,
սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 15-ից 21-ը Doctors.am-ը հայտարարում է էնդոկրինոլոգիային վերաբերող խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման շաբաթ:
Այսպիսով, եթե ունեք`
- մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ,
- նորություններ,
- պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր,
- կարող եք ուղարկել մեր խմբագրություն [email protected] հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային ու հասանելի մեծ լսարանի համար:
Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Էնդոկրինոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք: