Նշանակությունը
Այս թեստը թույլ է տալիս չափել և որոշել ալյ անձանց հետ շփվողականության մակարդակը, անձնական կամ գործնական հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակությունը:

Արդյունքների մշակում

Տրված հարցերին պահանջվում է պատասխանել "այո" "ոչ" կամ "երբեմն":

"Այո" - 2 բալ
"Ոչ" - 0 բալ
"Երբմեն" - 1 բալ

Հրահանգ

Պատասխանները հարկ է տալ ելնելով վարքի կամ այլ իրավիճակների ձեր փորձից:

1. Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանում են դրան երկար սպասելը:

2. Դժգոհություն և անհանգստություն է առաջանում ձեզ մոտ, երբ պատրաստվում եք ինչ-որ ժողովի, հանրագումարի կամ նման այլ մեծ լսարանի առաջ զեկույցով, հաղորդագրությամբ կամ ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ:

3. Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչև վերջին պահը:

4. Ձեզ առաջարկում են գործուղման գնալ մի քաղաք, որտեղ երբեք չեք եղել: Դուք կփորձեք բոլոր հնարավոր ձևերով խուսափել այդ գործուղումից:

5. Սիրում եք բոլորի հետ կիսվել ձեր ապրումներով:

6. Ձեզ նյարդայնացնում է, երբ փողոցում անծանոթը խնդրանքով դիմում է ձեզ (ցույց տալ ճանապարհը, ժամը ասել կամ մեկ այլ բան):

7. Դուք հակված եք մտածելու, որ կա այսպես կոչված "հայրերի և որդիների խնդիր",  և տարբեր սերունդների մարդկանց դժվար է միմյանց հասկանալը:

8.  Անհարմար կզգաք ձեր ծանոթին հիշեցնել այն մասին, որ նա մոռացել է վերադարձնել ձեզանից մի քանի ամիս առաջ վերցրած պարտքը:

9.  Ռեստրանում կամ սրճարանում ձեզ անորակ սնունդ են մատուցել: Կլռեք և միայն սպասքը զայրացած հետ կհրեք:

10.  Մենակ մնալով անծանոթի հետ դուք կլռեք և ճնշված կզգաք ձեզ, եթե նույնիսկ նա սկսի առաջինը խոսել:

11.  Դուք նյարդայնանում եք ցանկացած տեսակի հերթերից, որտեղ էլ որ դրանք լինեն (գրադարան, խանութ և այլն): Թողնում և գնում եք:

12. Դուք կխուսափեք մասնակացել մի հանձնաժողովի, որը վերաբերում է ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի:

13. Դուք ունեք ձեր խիստ անհատական գնահատականները մշակույթների, գրական ստեղծագործությունների, այլ քաղաքակրթությունների վերաբերյալ և այդ առումով ոչ մի ուրիշ կարծիք հաշվի չեք առնում:

14. Ձեզ լավ ծանոթ հարցի վերաբերյալ ակնհայտ սխալ արտահայտություն եք լսում: Կլռեք և բանավեճի մեջ չեք մտնի:

15.  Ինչ-որ մեկի խնդրանքը, որ օգնեք իրեն գործնական հարցով կամ այլ թեմայով, ձեզ մոտ սրտնեղություն է առաջացնում:

16.  Դուք ավելի նախընտրում եք ձեր տեսակտը (կարծիքը, գնահատականը) արտահայտել գրավոր ձևով (քան բանավոր):
 
 
3 բալ  և ցածր
Ձեր շփվողականությունը կրում է հիվանդագին բնույթ: Դուք շատախոս եք, շաղակրատ, խառնվում եք ձեզ հետ ոչ մի կապ չունեցող գործերում: Դատողություններ եք անում նույնիսկ անպիսի հարցերի շուրջ, որոնք դուրս են ձեր իրավասությունից: Կամա թե ակամ դուք հաճախ ձեր շրջապատում տարբեր տեսակի կոնֆլիկտների պատճառ եք դառնում: Բռնկուն եք, նեղացկոտ, հաճախ սուբյեկտիվ: Լուրջ գործերը ձեզ համար չեն: Թե աշխատանքում, թե տանը, և թե ընհանրապես մարդկանց դժվար է ձեզ հետ շփվելը: Դուք պետք է աշխատեք ձեր վրա և շտկեք ձեր բնավորության գծերը: Առաջնահերթ սովորեք լինել համբերատար և զուսպ: Հարգանքով վեաբերեք մարդկանց և մտածեք ձեր առողջության մասին, քանզի կյանքի այդպիսի ոճը անհետևանք չի մնում:
 
4-8  բալ
Դուք չափազանց շփվող եք: Ձեր մեջ առկա շփվողականությունը ակնհայտ նկատելի է դիմացիններին: Դուք միշտ տեղյակ եք բոլոր գործերից, սիրում եք մասնակցել բոլոր քննարկումներին, սակայն լուրջ թեմաները ձեզ մոտ կարող են գլխացավանք առաջացնել: Դուք հաճույքով խոսակցաության թեման վերցնում եք ձեր ձեռքը նույնիսկ հարցի մասին մակերեսային պատկերացում ունենալու դեպքում: Ամեն տեղ ձեզ զգում եք "ինչպես ձուկը ջրում": Ցանկացած գործի համար պատասխանատվություն եք վերցնում, բայց միշտ չէ որ կարողանում եք գործը իր հաջող ավարտին հասցնել: Դրա համար ձեր ղեկավարները և աշխատակիցները ձեզ փոքր-ինչ զգուշավորությամբ և կասկածանքով են վերաբերում: Մտածեք այդ մասին:

9-13 բալ
Դուք շատ մարդամոտ եք (երբեմն նույնիսկ չափազանց), հետաքրքրասեր, շփվող, սիրում եք տարբեր թեմաներով արտահայտվել, որը երբեմն առաջացնում է շրջապատի դժգոհությունը: Շատ հեշտ ծանոթանում եք մարդկանց հետ: Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Ոչ ոքի խնդրանքը չեք մերժում, չնայած որ միշտ չէ որ կարողանում եք այն կատարել: Լինում է, որ շուտ բռնկվում եք, բայց շուտ էլ հանգստաում: Լուրջ խնդիրների լուծման համար պակսում է համբերատարությունը, աշխատասիրությունն և քաջությունը: Սակայն ցանկության դեպքում կարող եք նաև չնահանջել:


14-18 բալ
Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք ձեր տեսակետը առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանդ քմահաճույքները ձեզ նյարդայանցնում են:
 
19-24 բալ
Դուք բավականին շփվող եք և անծանոթ միջավայրում ձեզ շատ վստահ եք զգում: Կյանքի նոր խնդիրները ձեզ չեն վախեցնում: Բայց համենայն դեպս զգուշանում եք անծանոթներից, խուսափում եք վեճերի և բանավեճերի մեջ մտնելուց: Ձեր արտահայտությունների մեջ շատ է սարկազմը` առանց ինչ-որ պատճառի,  բայց այդ թերությունը շտկելի է:
 
25-29 բալ
Դուք ներամփոփ եք, լռակյաց, քչախոս, գերադասում եք մենակությունը, դրա համար էլ քիչ ընկերներ ունեք: Նոր աշխատանքը և նոր ծանոթները, եթե նույնիսկ խուճապի մեջ չգցեն ձեզ, ապա հանում են հավասարակշռությունից: Դուք գիտեք ձեր այդ բնավորության գծի մասին և դժգոհ եք ձեզանից: Բայց մի սահմանփակվեք  դժգոհությամբ, ձեր ուժերով կարող եք փոխել ձեր խառնվածքի առանձնահատկությունները: Երբևէ չի՞ եղել, որ դուք, ինչ-որ բանում ուժեղ հետաքրքրված լինելով, ավեի շփվող եք դարձել: Հարկավոր է միայն, որ վերահսկեք ինքներդ ձեզ:
 
30-31 բալ
Դուք ակնհայտ չշփվող մարդ եք, և դա է ձեր դժբախտությունը, քանի որ դրանից ավելի շատ հենց դուք եք տանջվում: Բայց և ձեր մտերիմներին էլ հեշտ չէ: Ձեզ դժվար է խմբային ջանքեր պահանջող գործեր վստահել: Աշխատեք լինել ավելի շփվող, կառավարեք ձեզ:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am