Դեղագործական հսկա GlaxoSmithKline ընկերությունը ամերիկացի գիտնականների հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում սկսել Էբոլա վիրուսի դեմ առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումը, հաղորդում է Reuters-ը:  Առայժմ այդ վիրուսի դեմ պաշտոնապես հաստատված դեղամիջոց չկա: Ելնելով այն հանգամանքից, որը վիրուսի բռնկման արդյունքում արդեն 1000 մարդ է մահացել Արևմտյան Աֆրիկայում և ամենայն հավանականությամբ այդ թիվը կաճի,  ապա այս պատվաստանյութն ավելի քան սպասված է: 
 
Պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների, այդ թվում՝ նաև պրիմատների վրա: Մարդկանց վրա փորձարկումը պետք է մեկնարկի այս աշնան սկզբին: Եթե նույնիսկ ամեն ինչ բարեհաջող անցնի, այն լայնամասշտաբ կիրառում կստանա միայն 2015 թվականին: Պատվաստանույթը ստեղծվել է շիմպանզեի ադենովիրուսի հիմքի վրա, որի մեջ ներդրվել է Էբոլա վիրուսի երկու գեն: Այսինքն՝ պատվաստանյութը վտանգավոր նյութ չի պարունակում: Իսկ ադենովիրուսը սովորական մրսածություն է հարուցում:
 
Երբ պատվաստանյութը բջիջ է ներթափանցում և «արտազատում» միջուկը, գեները սկսում են արտադրել սպիտակուց՝ առաջացնելով իմունային պատասխան: Սակայն ադենովրուսը՝ որպես այդպիսին չի բազմանում: Ի դեպ, Johnson & Johnson’s ընկերության Crucell բաժինը խոստացել է 2015 թվականի վերջին և 2016 թվականի սկզբին տալ պատվաստանյութի կլինիկական փորձաքննության մեկնարկը: Նրա պատվաստանյութը տալիս է լրացուցիչ պաշտպանություն այլ վիրուսներից, որոնք պատկանում են այն նույն խմբին, ինչ Էբոլան:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արդեն կոչել է ներկայիս բռնկումը որպես համաշխարհային անվտանգությանը վերաբերող հարց: Վարակվածների թիվն արդեն իսկ գերազանցում է 1800-ը, իսկ մահացության ցուցանիշներն աճել են 55-60%-ով: ԱՄՆ-ը արդեն հետ է կանչում տեղի բժիշկներին և ակտիվիստներին աջակցող միսիոներներին: Իսկ Լիբերիայից արդեն հեռացել են դեսպանատան աշխատակիցների ընտանիքները: Նույնն անում են նաև Աֆրիկայում աշխատող ընկերությունները: Բոլոր վերադարձողներին դնում են երեքշաբաթյա կարանտինի մեջ: Նիգերիայում, Սիերա-Լեոնում և Լիբերայում սահմանված է արտակարգ իրավիճակ: 
 
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը հայտնում է, որ բռնկման վերացման համար որպես  լրացուցիչ ֆինանսավորում պահանջվում է ավելի քան 12 միլիոն դոլար: Իր հերթին ԵՄ-ը մեծացրել է ֆինանսավորումը 10.7 միլիոն դոլարով:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newsfiber.com