Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության տվյալների վերջին 20 տարիների ընթացքում մայրական մահացության մակարդակն նվազել է 45%-ով, հայտարարվել է ԱՀԿ-ի հաշվետվության մեջ: Ըստ 1990 թվականի տվյալների բարդացած հղիության և ծննդաբերության հետևանքով մահացել է կես միլիոն կին, իսկ 2013-ին՝ 289.000: Մեր օրերում հղի կանանց և ծննդաբերների մահացության մոտ 60%-ը բաժին է ընկնում աֆրիկյան և ասիական երկրներին:
Ինչպես նշում են փորձագետները՝ մայրական մահացության այսպիսի նվազումը, ճիշտ է, մեծ քայլ է, այնուամենայնիվ այն բավարար չէ: «Ամեն ժամ աշխարհում գրանցվում է 33 մայրական մահացության դեպք: Իսկ այդ 33 մահը պետք է չլինի,»- հայտնել է Թիմ Էվանսը,- Մեզ անհրաժեշտ է փաստաթղթերով գրանցել ամեն մի դժբախտ դեպք, պարզել վերջիններիս պատճառները և մշակել կանխարգելման աշխատանքներ:     
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ
ընգծված է, որ ծնելիության խնդիրները առավել արտահայտված են Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի երկրներում, քան տնտեսապես զարգացած պետություններում: Օրինակ, Սոմալիում հղիության և ծննդաբերության ընթացքում ամեն 18-րդ կինը մահանալու ռիսկ ունի, իսկ Չադում՝ ամեն 15-րդը, այն պարագայում, երբ Ֆինլանդիայում այդ ռիսկ 1000 անգամ ավելի փոքր է:
 
Ինչպես ցույց է տալիս համաշխարհային ստասիստիկան, հղի և ծծնդաբեր կանանց մահերի մոտ 60%-ը բաժին է ընկնում 10 երկրի՝ Հնդկաստան(50000 մահվան դեպք), Նիգերիա (40000), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն(21000), Եթովպիա (13000), Ինդոնեզիա (8800), Պակիստան (7900), Տանզանիայի Միացյալ Հանրապետություն (7900), Քենիա (6300), Չինաստան (5900) և Ուգանդա (5900): Աֆրիկյան մի շարք երկրներում (Ռուանդա, Հասարակածային Գվինեա, Էրթրեա) 1990 թվականից մայրական մահացությունը նվազել է 75%-ով:

Մի շարք հարուստ երկրներում նկատվում է մայրական մահացության աճ, սակայն փորձագետների խոսքերով այն կապված է բնակչության փոքր թվաքանակով և հաշվետվության մեթոդների լավացմամբ:
 

Ըստ ԱՀԿ տվյալների, մահվան 28%-ը կապված է կանանց մոտ ինչ-որ հիվանդության առկայության հետ, օրինակ, շաքարային դիաբետ, ճարպակալում, մալարիա կամ ՄԻԱՎ, որոնք բարդացնում են հղիության ընթացքը: Ծանր արյունահոսությունը (հիմնականում ծննդաբերության ընթացքում և հետո առաջացած) կազմում է մայրական մահացության 27%-ը, բարձր զարկերակային ճնշումը՝ 14%, ինֆեկցիաների առկայությունը՝ 11%-ը, արհեստական վիժման բարդությունների հետևանքով՝ 9%, իսկ թրոմբոէմբոլիայից՝ 3%: Այս տվյալներին համաձայն փորձագետները մտադիր են քրոնիկ հիվանդություններով կանանց առավել արտահայտված համալիր օգնություն ցույց տալ՝ կանխարգելելով առողջության հետ կապված խնդիրները:

ԱՀԿ-ի վերարտադրողական առողջության խնդիրների բաժնի վարիչ Մարլին Թեմերմանը ընգծել է, որ մայրական մահացության արագ նվազեցման համար անհրաժեշտ է ընգրկել ապագա մայրերի օգնության առավել շատ միջոցներ: Իր խոսքերով, պետք է ավելի արտահայտված կիրառել ընտանիքի պլանավորման ծրագիրը և մեծացնել կոնտրացեպտիվների հասանելիությունը, որպեսզի կանխվի անցանկալի հղիությունները՝ հատկապես դեռահասների մոտ, քանի որ դեռահասների մոտ բարդությունների առաջացման ռիսկը մեծ է:
 

 Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ www.who.int