Մասնագետներն ահազանգում են, որ մարդկանց մեծ մասը շատ արագ է ուտում՝ բավարար չափով չծամելով սնունդն այն դեպքում, երբ օրգանիզմին 15-20 րոպե է անհրաժեշտ սննդի քանակի կառավարման ու մարսման համար: Սա առողջության համար լուրջ ռիսկ է:  

Արագ ուտելիս մարդիկ սովորաբար հագեցվածություն չեն զգում և կարող են չափից ավել ուտել: Դա բերում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի տատանման, հետևաբար՝ ինսուլինային ռեզիստենտության և շաքարային դիաբետի առաջացման:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ արագ ուտողների մոտ ավելի մեծ է սրտային  հիվանդությունների, ինսուլտի, ճարպակալման հավանականությունը:

Բացի դրանից՝  սննդի կտորները չափազանց արագ ու մեծ քանակով կուլ տալը կարող է բերել թթվային ռեֆլյուքսի՝ մարսողական խանգարումների, այրոցի, սրտխառնոցի, փորացավերի, կլման խնդիրների  առաջացման:

Վերջերս կատարված մի հետազոտություն էլ փաստում է, որ պակաս կարևոր չէ ժամանակին ուտելը. ուշ երեկոյան կամ քնելուց առաջ ընդունված սնունդը կանանց մոտ կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկ է պարունակում:

Աղբյուրը՝ medportal.ru