Լսողության կորուստը կամ լսողության իջեցումը կարող է պայմանավորված լինել վիրուսային ինֆեկցիաներից հետո ականջի բորբոքումներով, ինչպես նաեւ՝
- եթե վնասվել է լսողական նյարդը
- եթե արտաքին լսողական անցուղում խցաններ կան
- եթե ականջին ուժեղ հարված է հասցվել
Լսողության կորուստ կամ լսողության իջեցում կարող է առաջանալ նաեւ պայթյունների, բարձր աղմուկի դեպքում:
Լսողության խնդիրներից է նաեւ ականջների մեջ աղմուկը, որը կարող է առաջանալ այն պարագայում, երբ միջին ականջում հեղուկ է կուտակվում, բայց նաեւ կարող է պայմանավորված լինել՝
- տարիքով
- կանանց մոտ էնդոկրին համակարգի խանգարումներով
Հիշեք, որ լսողության հետ կապված խնդիրների առաջացման պատճառները եւ բուժման եղանակը պետք է հստակեցվեն բժիշկի կողմից:
Ի դեպ, ականջի հիգիենան պակաս կարեւոր չէ նման խնդիրներից խուսափելու համար, սակայն այն չպետք է լինի չափազանց հաճախակի: Բանն այն է, որ ականջում արտադրվող ծծումբն իրականում կատարում է պաշտպանական ֆունկցիա:
Խորհուրդ չի տրվում ականջները մաքրել ականջի համար նախատեսված փայտիկներով, քանի որ՝
ա) փայտիկի վրայի բամբակը կարող է շերտազատվել եւ մնալ ականջի մեջ,
բ) դուք կարող եք ներս հրել ծծմբային խցանը, վնասել արտաքին լսողական անցումները եւ անգամ թմբկաթաղանթը:
Ականջների հիգիենան անհատական է: Սակայն նորմալ վիճակում ականջի ծծումբը շատ քիչ է արտադրվում, չորանում է եւ ինքն իրեն թափվում, ուստի լրացուցիչ մաքրման կարիք չկա:
Աղբյուրը՝ Doctors.am