Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2023թ հուլիս 6-ի No 3350Ա հրամանի՝ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնին շնորհվել է երրորդ մակարդակ։

Երրորդ մակարդակ հիվանդանոցին շնորհվում է, եթե վերջինս

✅Ենթակառուցվածքների և առաջարկվող ծառայությունների առումով համապատասխանում է սահմանված ամենաբարձր մակարդակին:

✅Կարող է կազմակերպել ծանր ընթացքով, ինչպես նաև հազվադեպ հանդիպող, քրոնիկ հիվանդությունների վարումը:

✅Ունի սանավիացիայի ծառայություն, և ապահովում է ծանր, վերակենդանացման միջոցառումներ և հսկողություն պահանջող հիվանդների տեղափոխում մարզերից Երևան։

Սա պետության արժանի գնահատականն է մեր թիմին, ով մշտապես մեծ պատասխանատվությամբ

կատարում է իր աշխատանքը։

 

Աղբյուրը՝ Ուիգմոր հիվանդանոց երեխաներ համար