Սույն թվականի ապրիլի 13-16 «Արաբկիր» բժշկական կենտրոնում կայանալու է բարեգործական առաքելություն, որի ընթացքում Հարվարդի համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր Ռոքս Անդերսոնը իր թիմի հետ կատարելու է հեմանգիոմաների և սպիների (հիպերտրոֆիկ և կելոիդ) լազերային բուժում՝ առանց տարիքային սահմանափակման, ինչպես նաև նախատեսված է դասախոսություն: Հարկ է նշել, որ Ռոքս Անդերսոնը հանդիսանում է ֆոտոբժշկության հիմնադիրներից մեկը և մեծ ներդրում ունի տվյալ ոլորտում լազերների նախագծման մեջ: 
 
Գրանցման և մանրամասների համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով` http://imed.eu.com/ru/laser-mission
 
 
 
 
 
 
 
Աղբյուրը՝ Doctors.am
Տեղեկատվությունը՝  «Արաբկիր» բժշկական կենտրոն