1953 թվականից  ապրիլի 25-ը նշվում է որպես ԴՆԹ-ի օր։ Հենց այս օրվա առթիվ  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)։
Գիտաժողովի համար ընտրված էր հետևյալ թեման՝ «Բժշկական գենետիկայի և հազվադեպ հիվանդությունների արդի հարցերը»։
 
Զեկուցողների թվում մի շարք անվանի և փորձառու մասնագետներ էին՝
պրոֆ․ Թամարա Սարգսյան, ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի կենտրոնի տնօրեն,
պրոֆ․ Հովհաննես Մանվելյան, ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ծառայության ղեկավար, (զեկույցի թեման՝ «Նյարդաբանական ժառանգական հիվանդություններ»)։
Օլգա Սոցկայա, Բժշկական գենետիկայի կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ, (զեկույցի թեման՝ «MEFVգենի մուտացիաների ազդեցությունը վերարտադրողական համակարգի խանգարումների վրա FMF հիվանդների մոտ»)։
Ռենատա Մարկոսյան, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի էնդոկրին ծառայության պատասխանատու, (զեկույցի թեման՝ «Բազմակի էնդոկրին նեոպլազիաներ տիպ 2 (MEN 2), ախտորոշնան և թերապևտիկ մոտեցման դժվարություններ» )։
Նաթելլա Կոստանդյան, ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի դասախոս, Բժշկական գենետիկայի կենտրոնի բժիշկ-գենետիկ, (զեկույցի թեման՝ «Գենետիկան բժշկական պրակտիկայում»)։
Ալին Այվազ, ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի դասախոս, Բժշկական գենետիկայի կենտրոնի բջջագենետիկայի լաբորատորիայի վարիչ, (զեկույցի թեման՝ «Ժառանգական հիվանդությունների բջջագենետիկական ախտորաշման ժամանակակից հնարավորությունները»)։
Հովհաննես Հովհաննիսյան, ԵՊԲՀ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և Մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն, (զեկույցի թեման՝ «Բուլյոզ Էպիդերմոլիզ. կլինիկական դեպք»)։
Սաթենիկ Հարությունյան, ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Մուկովիսցիդոզի կենտրոնի բժիշկ, (զեկույցի թեման՝ «Մուկովիսցիդոզը 21-րդ դարում՝ հորիզոնից այն կողմ»)։
Ասյա Գրիգորյան, «Նորք-Մարաշ» ԲԿ մանկական սրտաբան, (զեկույցի թեման՝ «Նորք Մարաշ ԲԿ-ի 30 տարվա արդյունքների ամփոփումը կապված Արև երեխաների հետ»)։
Նունե Կարապետյան, ՀՀ ԱՆ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան, (զեկույցի թեման՝ « «Քաղցքեղի ժառանգական նախատրամադրվածության կենտրոն»-ի հիմնումը Հայաստանում»)։
Սեդա Աբգարյան, MPH, ծրագրերի համակարգող «Genetic Technologies», (զեկույցի թեման՝ «Joubert համախտանիշի NGS ախտորոշում»)։