«Վալենտա Ֆարմ» ռուսական դեղագործական ընկերությունը մեկնարկել էր ИНГ-03-05-2020-ի III փուլի կլինիկական հետազոտությունները, որոնք մոտենում են ավարտին։ 

Նպատակն էր գնահատել ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի արդյունավետությունն ու անվտանգությունը COVID 19-ով հիվանդների շրջանում և ավելի խորը ուսումնասիրել պրեպարատի հնարավորությունները նոր կորոնավիրուսային վարակի բուժման նկատմամբ։

ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի (պարկուճներ, 90 մգ) կիրառման արդյունավետության և անվտանգության ուսումնասիրությունը անցկացվել է «COVID-19» ախտորոշում ունեցող 18-75 տարեկան բուժառուների մոտ (հիվանդի մոտ SARS-CoV-2-ի լաբորատոր հետազոտությամբ հաստատվելու դեպքում, ռուսական 10  հետազոտական կենտրոնների բազայի հիման վրա):  Հետազոտությանը ընդհանուր մասնակցել է 290 բուժառու։

Դեռևս 2021 թվականի հուլիսին ՌԴ թերապևտների գիտահետազոտական կենտրոնի թողարկած «Терапия»  ամսագրում տպագրվել էին COVID-19-ի բուժման սխեմայի մեջ ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի արդյունավետության շուրջ արված նախաձեռնողական հետազոտության արդյունքները։

Ստացված արդյունքների համաձայն պրեպարատի կիրառումը բերում է դրական կլինիկական դինամիկայի կորոնավիրուսային վարակ ունեցող բուժառուների մոտ, այդ թվում նաև Օմիկրոն շտամի առկայության պարագայում:

ԻՆԳԱՎԻՐԻՆ®  պրեպարատի մասին

Արդեն 13 տարի է, ինչ ԻՆԳԱՎԻՐԻՆ®-ը կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման և բուժման համար 3 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների շրջանում։ Այս ամբողջ ընթացքում բուժառուները ստացել են 100 միլիոնից ավել բուժման կուրս ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի կիրառմամբ։

Ռուսաստանի դաշնությունում պրեպարատն ընդգրկված է  գրիպի և սուր շնչառական վարակների բուժման ստանդարտների մեջ, ունի անվտանգության բարենպաստ պրոֆիլ և բաց է թողնվում առանց բժշկի նշանակման։

«Վալենտա Ֆարմ» ընկերության՝ COVID-19 –ի դեմ ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի  հետազոտության հաջողելը կարող է ունենալ մեծ նշանակություն բուժառուների առողջացման արագացման, նրանց վիճակի բարելավման և բարդությունների զարգացման ռիսկի նվազեցման համար։

ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել https://ingavirin.ru/ կայքում։

«Վալենտա Ֆարմ» ընկերության մասին՝

«Վալենտա Ֆարմ»-ը ռուսական նորարարական դեղագործական ընկերություն է,  որը հիմնադրվել է 1997 թվականին՝ որպես գաղափարախոսություն ընտրելով նոր, օրիգինալ պրեպարատների մշակումն ու արտադրությունը։

«Վալենտա Ֆարմ»-ը զբաղվում է դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների մշակմամբ և  արտադրությամբ հետևյալ ուղղություններով՝ իմունաբանություն, վիրուսաբանություն և հակաբակտերիալ բուժում, հոգենեվրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, ուրոլոգիա և այլն։

Ընկերության դեղամիջոցների ցանկը ներառում է այնպիսի հանրահռչակ բրենդեր, ինչպիսիք են՝

Ինգավիրին®, Գրամիդին®, Նորմոմեդ®, Տրիմեդատ®, Էքսպորտալ®, Անտարեյթ®, Տերալիջեն®, Ֆենազեպամ®, Ամինազին®, Նանոտրոպիլ Նովո®  և այլն։

«Վալենտա Ֆարմ» ընկերության և  դրա արտադրանքի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ-ում դրա  բիզնես գործընկեր «Բետա Ֆարմ» ընկերությունից՝ ք. Երևան, Ազատության 27, «Երազ Բիզնես Կենտրոն» հասցեով կամ զանգահարելով 096 777 111 հեռախոսահամարով։ 

Էլ. հասցե՝ [email protected]