Այսօր երկու սեռի երեխաներն ու դեռահասներն էլ վտանգված են վարակվել ՄԻԱՎ-ով, որը տանում է մահվան: ՄԻԱՎ-ի վտանգը մեծանում է հետերոսեքսուալ դեռահասների մոտ: Երբ դեռահասները գնում են այդ վտանգին, նրանց վարակվելու հավանակությունը մեծ է:

Ահա ՁԻԱՀ-ի մասին ամենակարևոր փաստերը.

.ՁԻԱՀ-ը մահացու է

.Դեռահասները ե՛ւ արական, ե՛ւ իգական սեռի, վարակվում են ՁԻԱՀ-ով

.Պաշտպանակները,ապահովիչները կանխում են ՁԻԱՀ-ը

.ՁԻԱՀ-ով կարելի է վարակվել անգամ մեկ վարակված ասեղով օգտվելուց կամ ՁԻԱՀ-ով հիվանդ զուգընկերոջ հետ սեռական ակտ ունենալուց հետո

ՁԻԱՀ-ի վտանգի աստիճանը մեծանում է հետևյալ դեպքերում.

.մեծ թվով սեռական զուգընկերներ

.թմրադեղերի օգտագործում, տատուներ

.անալ սեռական հարաբերություններ

.առանց պահպանակների/ապահովիչների ցանկացած տիպի սեռական հարաբերություններ (անալ, օրալ կամ վագինալ)

.ալկոհոլի կամ այլ թմրանյութերի օգտագործում (սեքսը ավելի հավանական է, իսկ պահպանակների/ապահովիչների օգտագործումը ավելի քիչ հավանական, երբ անձը ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ է)

ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) խրոնիկական հիվանդություն է, որի պատճառ է հանդիսանում ՄԻԱՎ-ը (մարդու իմունային անբավարարության վիրուս): 1995 թվականին 1,5 միլիոն ամերիկացի վարակվել է ՄԻԱՎ-ով: Նրանցից ոմանք ունեն ՁԻԱՀ, բայց մեծ մասը ոչ մի սիմպտոմ չունեն և չգիտեն, որ վարակված են: ՄԻԱՎ-ի համար բժշկական նշանակումներ են արվում, բայց մինչև այժմ չի գտնվել բուժումը և պատվաստանյութ:

ՄԻԱՎ-ը անցնում է ֆիզիկական որոշ հեղուկների փոխանակման դեպքում՝ արյան, սպերմայի, վագինալ արտազատության, կրծքի կաթի միջոցով: Վարակ ստանալու համար վիրուսը պետք է անցնի մաշկի միջով կամ լորձաթաղանթով մարմնի մեջ:

ՄԻԱՎ-ի վարակը կանխելի է: ՄԻԱՎ-ի մասին գիտելիքները վարակի կանխման կարևոր գործոն են: Ծնողները պետք է լուսաբանեն իրենց երեխաներին և սերտորեն աշխատեն դպրոցների, եկեղեցիների, երիտասարդական կազմակերպությունների և առողջապահապահ մարմինների հետ և վստահվեն, որ երեխաները և դեռահասները ստանում են սեքսի մասին անհրաժեշտ տեղեկություն և մասնակցում են թմրադեղերի օգտագործման կանխման համար դասընթացների, ուր խոսվում է նաև ՄԻԱՎ-ի մասին:

ՄԻԱՎ-ի վարակը արագ մահանում է, երբ մարդկային մարմնից դուրս է: Այն չի կարող փոխանցվել առօրյա կամ անգամ սերտ շփումների միջոցով, բացառությամբ վերոհիշյալ հարաբերությունների: ՄԻԱՎ-ով վարակված անձի ընտանիքի անդամները չեն վարակվում, ասենք, նույն բաժակից խմելիս: Չկա հայտնի մի դեպք, երբ ՄԻԱՎ-ով վարակված երեխան դպրոցում փոխանցի իր վարակը մեկ այլ երեխայի:

ՄԻԱՎ-ի վարակը կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում: ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված երեխաների 20-40%-ը վարակով են ծնվում: Այս երեխաներից շատերը մահանում են մինչև երկու տարեկանը, մյուսները երկար են ապրում, թեև նրանց աճը դանդաղում է և հեշտությամ են վարակներ ընդունում:

Եթե երեխան թմրադեղեր է օգտագործում կամ վարում է անժամանակ սեռական կյանք, սրանք վտանգավոր վարքագծեր են և կարող են պահանջել բժշկական միջամտություն: Մանկապատանեկան հոգեբույժի գնահատումը առաջին կարևոր քայլերից մեկն է, որը կօգնի նաև ընտանիքին ճիշտ արձագանքել իրենց երեխաների և դեռահասների վտանգավոր վարքագծերին: