Մեր կյանքում բացառիկ դեր է կատարում տեսողությունը, ինչի շնորհիվ ստանում ենք մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության մոտ 90%-ը։ Հենց դա է պատճառը , որ տեսողական խանգարումները զգալիորեն ազդում են մեր ամենօրյա ակտիվության վրա ։

Հպարտ ենք, որ Հայաստանում ունենք բանիմաց մասնագետներ, ում կարող ենք վստահել և անպիսի ժամանակակից սարքավորումներ, որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:

Ամենատարածված հարցերին պատասխանում է Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի, «Նորագույն ախտորոշման և լազերային վիրաբուժության» բաժանմունքի վարիչ, Բժշկական գիտությունների թեկնածու՝ ԵԼԵՆԱ Ա. ՄԱԼԱՅԱՆԸ: