Դենտոֆոբիան խուճապային և անհաղթահարելի վախն է ստոմատոլոգից: Իսկ ինչպե՞ս տարբերել՝ ձեզ մոտ ֆոբիա է, թե՞ պարզապես սովորական վախ: Լրիվ այլ է, երբ պարզապես լարվում եք ստոմատոլոգին այցելելուց առաջ, բայց եթե խուճապի եք մատնվում հենց միայն այն մտքից, որ հնարավոր է՝ այցելեք ատամնաբուժարան, ապա այս դեպքում ամենայն հավանականությամբ՝ գործ ունենք ֆոբիայի հետ: Երբ ունեք ատամի սուր ցավ, բայց միևնույնն է, խուսափում եք ստոմատոլոգին այցելելուց, ապա դա նույնպես կարող է դենտոֆոբիայի նշան լինել:

Մարդն, ով տառապում է դենտոֆոբիայով, նույնիսկ երբ արդեն նստած է ատամնաբուժական աթոռին, պարզապես ի վիճակի չէ հաղորդակցվել բժշկի հետ, իսկ նրա կատարած ցանկացած գործողությունից ճնշումը կարող է բարձրանալ և ուժեղ սրտխփոց սկսել: Շատ է պատահում նաև, երբ պացիենտը վախի մեծ չափաբաժնի պատճառով, ուշագնաց է լինում: 

Ինչպե՞ս չվախենալ

  • Ատամները բուժելն անհրաժեշտություն է:  Բուժումը հետաձգելը կարող է դառնալ ժամանակի, նյարդերի և գումարի անտեղի կորստի պատճառ։
  • Անհրաժեշտության դեպքում այցելեք հոգեբանի։ Շատ հնարավոր է՝ խնդիրն ավելի խորքային է, քան կարող է թվալ։ Իսկ մասնագետը կօգնի բացահայտել այն և մեկընդմիշտ վերացնել։ 
  • Հիշեք` ընտրության հնարավորություն միշտ էլ կա։ Ուսումնասիրեք ցավազրկման և ատամների բուժման ժամանակակից մեթոդները, որոնք կիրառում են ատամնաբույժները։ Երբ արդեն տիրապետեք անհրաժեշտ տեղեկատվությանը, հեշտությամբ կարող եք ընտրել այն բուժհաստատությունը, որն աշխատում է Ձեր նախընտրած մեթոդով։
  • Գտեք լավագույն վստահելի մասնագետին, ով ունի աշխատանքային մեծ փորձ և կարող է լուծել Ձեր` նույնիսկ ամենաբարդ խնդիրը։  Աշխատեք ամեն անգամ այցելել միևնույն մասնագետին։
  • Զերծ պահեք Ձեզ նույնիսկ ամենաչնչին սթրեսից։ Նախապես իմացեք, թե բուժման ընթացքում ինչ է կատարվելու, որքան է տեւելու եւ որքան կարժենա։ 
  • Հաճելի միջավայրն անչափ կարեւոր է։ Ընտրեք այնպիսի կլինիկա, որն աչքի է ընկնում հարմարավետ միջավայրով` առանց ավելորդ հիվանդանոցային հոտերի, առանց անծայրածիր հերթերի եւ իսկապես սրտացավ աշխատակազմով։

    Աղբյուրը՝ Doctors.am