Քեմբրիջի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ դասերի ժամանակ պետք է կիրառել այնպիսի գլուխկոտրուկներ, ինչպիսիք են սուդոկուն և խաչբառը: Այն զարգացնում է երեխաների ինտելեկտը: Սուդոկուն լավացնում է երեխայի հիշողությունը, իսկ խաչբառները՝ երեխայի խոսքը դարձնում են ավելի սահուն և հարստացնում են բառապաշարը, ասվում է The Daily Mail պարբերականում:

Ուսուցիչների 75%-ը այս կամ այն ձևով փորձում է դասերի ժամանակ կիրառել գլուխկոտրուկներ: Սակայն, նրանք դա անում են երեխաներին զբաղեցնելու համար, այլ ոչ իրենց ուսուցման գործընթացը բարելավելու նպատակով: Հետազոտությունները ցույց են տվել, որ գլուխկոտրուկներն ունեն առավել լայն պոտենցիալ և դրական ազդեցություն են թողնում երեխայի հոգեբանական և կոգնիտիվ մտածողության զարգացման վրա: Գլուխկոտրուկները հատկապես օգտակար են 7-11 տարեկան հասակի երեխաների համար:

Բառախաղերն օգնում են տերմինաբանություն և բառապաշար սովորելուն, վերացական մտածողության և հիշողության գործընթացի զարգացմանը: Սուդոկուն ճապոնական հայտնի գլուխկոտրուկ է, որը կարող է կիրառվել մաթեմատիկայի և այլ առարկաների ուսուցման ժամանակ, եթե այն հարմարեցվի դրանց, օրինակ՝ եթե թվերը փոխարինվեն քիմիական տարրերով: Խաղերը, որոնք հիմնաված են բառերի որոնման վրա, պետք կգան որոշակի թեմաների ուսուցման ժամանակ, որտեղ պահանջվում է հատուկ տերմինաբանության իմացություն: Խաչբառները լավ են խոսքի, հիշողության և խնդիրներ լուծելու կարողությունները զարգացնելու համար:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ webmd.com