«Սրտի առողջություն․ միջդիսցիպլինար մոտեցումներ»․ Doctors.am-ի նախաձեռնած առաջին կոնֆերանսը
Doctors.am-ի նախաձեռնությամբ մարտի 14-ին Woods Center-ում կկայանա «Սրտի առողջություն․ միջդիսցիպլինար մոտեցումներ» թեմայով մասնագիտական կոնֆերանսը, որը կմիավորի ոլորտի տարբեր մասնագետներին մեկ հարթակում։
Կոնֆերանսի կարգախոսն է՝ «Սրտի առողջությունը սկսվում է թիմային բժշկությունից», ինչը լավագույնս արտացոլում է միջոցառման հիմնական նպատակը, քանի որ միջդիսցիպլինար մոտեցումը հնարավորություն է տալիս հիվանդին դիտարկել ամբողջական՝ համադրելով սրտաբանական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական և սննդաբանական գործոնները։
Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես կգան ոլորտի փորձառու մասնագետներ․
- սրտաբան Հմայակ Սիսակյան,
- սրտաբան Տաթևիկ Հովակիմյան,
- նյարդաբան Նունե Եղիազարյան,
- էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյան,
- սննդաբան Լիդիա Այվազյան,
- հանրային կառավարման մասնագետ Մերի Կատվալյան։
.jpg)
Մասնակիցներին սպասվում է արդյունավետ և բովանդակալից հանդիպում՝ լի մասնագիտական քննարկումներով, փորձի փոխանակմամբ և նոր համագործակցությունների ձևավորմամբ։
Ի դեպ, կոնֆերանսի մասնակիցները կստանան ՇՄԶ կրեդիտներ։
Կոնֆերանսը կարևոր դեր կունենա ժամանակակից բժշկության զարգացման գործում՝ նպաստելով առավել համակարգված և արդյունավետ մոտեցումների ձևավորմանը սրտի առողջության պահպանման ոլորտում։
.jpg)



