Դեպրեսիան 21-րդ դարի աղետն է: Դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Անցյալում կարծում էին, թե դեպրեսիա առաջացնում են լուրջ խնդիրները, քրոնիկ հիվանդությունները: Սս սխալ չէ, սակայն կան նաև թաքնված պատճառներ, որոնց ազդեցությանը ենթարկվում ենք գրեթե ամեն օր: Ծանոթանանք դրանցից մի քանիսին՝ վատ ազդեցությունը նվազեցնելու համար: Սակայն, սկզբում ևս մեկ անգամ թվարկվենք դեպրեսիայի հիմանական ախտանիշերը, որպեսզի ճանաչեք ''թշնամուն'' և հասկանաք՝ ինչի՞ կարող է հանգեցնել որոշ բաներով տարվելը: 

Դեպրեսիայի նշանները

Անընդհատ ճնշվածությունը, մեղքի զգացումը, անպետքության զգացողությունը, ցերեկներն անընդհատ քնելու ցանկությունը, գիշերային անքնությունը և այլն... Կարող է առաջանալ ագրեսիա, կատաղություն այլ մարդկանց հանդեպ: Իհարկե, լավ տրամադրության մասին խոսք գնալ չի կարող: Դժվար է կենտրոնանալը հստակ խնդիրների և առօրյա գործողությունների վրա: Կորում է ուտելու ցանկությունը կամ ընդհակառակը՝ բարձրանում է, հետևաբար, նաև մարմնի զանգվածը: Ինչի՞ հետ են կապված այս տհաճ զգացողությունները:

Հակահիպերտենզիվ դեղեր

Այո, այս պրեպարատները ոչ միայն ճնշումն են իջեցնում, այլ նաև ազդում են տրամադրության վրա:

Խիստ սննդակարգերը

Օրգանիզմը հյուծվում է սննդարար նյութերի անբավարարությունից: Խիստ սննդակարգերը բարդ փորձություն են նաև նյարդային համակարգի համար: Անընդհատ ստիպված եք համոզել ինքներդ Ձեզ դիմանալ, իսկ դրական էմոցիաները ավելի ու ավելի են նվազում: Քաշը նվազեցնող սննդակարգերը ենթադրում են ածխաջրերի օգտագործման նվազում, որոնք իրականում օգնում են կարգավորել տրամադրությունը լավացնող հորմոնի` սերոտոնինի արտազատումը:

Վառ լույսը

Զարմանալի է, սակայն մարդը կարող է վատ զգալ ինչպես արևի ճառագայթների պակասից, այնպես էլ ավելցուկից: Օրինակ, եթե ննջարանում չափազանց վառ լույսեր են վառվում, կարող է առաջանալ անքնություն, մարդը կարող է ագրեսիվ դառնալ, մանրուքների պատճառով նյարդայնանալ:

Ծխելը

Թվում է թե ծխելը օգնում է հանգստանալ, թեթև վերաբերվել խնդիրներին , սակայն պարզվում է՝ այն խանգարում է բնական դոֆամինի արտազատմանը: Այստեղից էլ անընդհատ դժգոհությունը:

Չափազանց շատ աշխատելը

Մարդիկ, ովքեր սովոր են շատ աշխատել, հաճախ են ուշ ժամերին մնում գրասենյակում, հակված են մելանքոլիայի, քնկոտության, տագնապի:

 

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Med-otzyv.ru