Հղիության նորմալ ընթացքի ժամանակ կինը դաշտան չի ունենում, սակայն լինում են դեպքեր, երբ կնոջ մոտ հղիության սկզբում արյունային արտադրություն է նկատվում: Արդյո՞ք դա նորմալ է, թե՞ պետք է անհանգստանալ…

Նախ, հարկ է նշել, որ հղիանալ հնարավոր է նաեւ դաշտանի օրերին. չէ՞ որ ձվազատումը եւ բեղմնավորումը երբեմն տեղի է ունենում դաշտանային ցիկլի ավարտին: Սակայն պետք է հիշել, որ դաշտանը հղիության ընթացքում բացառություն է, ոչ թե կանոն, ուստի ցանկալի է, որպեսզի կինը խորհրդակցի իր գինեկոլոգի հետ:

Դաշտան կարելի է անվանել միայն հղիության առաջին ամսին արտազատվող արյունը, իսկ արդեն երկրորդ ամսից սկսած այն ոչ մի կերպ չի կարող կապ ունենալ դաշտանային ցիկլի հետ: 

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են որոշ կանայք դաշտան տեսնում հղիության ընթացքում:

Պատճառ 1 

Այն պահին, երբ բեղմանվորված ձվաբջիջը մուտք է գործում էնդոմետրիում, տեղի է ունենում անոթների թեթեւակի վնասում, որի հետեւանքով էլ առաջանում են արյան արտազատուկներ: Նման արտազատությունն անվնաս է եւ չի սպառնում պտղին:

Պատճառ 2

Եթե բեղմնավորումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի կեսին կամ ավարտին, պտղաձուն կարող է չհասցնել ամրանալ արգանդի էնդոմետրիումում: Այդ դեպքում նույնպես կարող է դաշտնան սկսվել: Պտղաձվի՝ դեպի արգանդի էնդոմետրիում ճանապարհը կարող է 1-2 շաբաթ տեւել: Ու թեեւ բեղմավորումն արդեն եղել է, իսկ հորմոնալ ֆոնը չի հասցրել փոփոխվել, տեղի է ունենում դաշտանային արյունահոսություն: 

Պատճառ 3

Էնդոկրին համակարգի խախատումների, վիրուսների կամ սթրեսի հետեւանքով արդեն հղիության ընթացքում կարող է նվազել էստրոգենների քանակը: Այդ դեպքում դաշտանն սկսվում է իր ճիշտ ժամանակին, երբ սկսվում էր մինչ հղիությունը: Նման անոմալիան կարող է շարունակվել 3-4 ամիս եւ մեծացնել վիժման ռիսկը:

Հիշեք, որ հղիության ժամանակ ցանկացած արյունային արտազատություն պատճառ է բժշկին այցելելու:


Աղբյուրը՝ Clevelandclinic.org