Ռաշ Համալսարանի բուժկենտրոնի գիտնականները բացահայտել են, որ սովորական դարչինը օժտված է մի շարք հատկություններով: Այն արգելակում է Պարկինսոնիզմին բնորոշ բիոմեխանիկական, բջջային և անատոմիական փոփոխությունները, գրում է Ani News-ը:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, դարչինն էնտերալ ձևով ընդունելու դեպքում այն նյութափոխանակության արդյունքում վեր է ածվում նատրիումի բենզոատի: Այս միացությունը թափանցում է գլխուղեղ և կանգնեցնում է պաշտպանողական ֆունկցիա կատարող Parkin և DJ-1 սպիտակուցների քայքայումը, նորմալ մակարդակի է բերում նյարդահաղորդիչները և բարելավում հիվանդ կրծողների շարժունակությունը: Պրոֆեսոր նյարդաբան Ֆլոյդ Դեվիսի խոսքերով՝ դարչինը կարող է դառնալ հիվանդության պրոգրեսի դանդաղեցման ամենաանվնաս միջոցներից մեկը:

Իրենց հերթին Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցներն ապացուցել են, որ դարչինի բաղադրամասերից ալդեհիդը և էպիկատեխինը արգելակում են Ալցհեյմերի հիվանդության հետ կապված՝ վնասակար տաու-սպիտակուցի կուտակումը գլխուղեղում:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Meddaily.ru