no Եթե հիվանդ չեմ՝ դիմակի կարիք չկա:

Բոլոր վարակակիրների մոտ չէ, որ  հիվանդությունն ուղեկցվում  է համապատասխան ախտանշաններով: Շատերը վարակվում են՝նույնիսկ չենթադրելով այդ մասին: Այդ ընթացքում նրանք կարող են անգիտակցաբար վարակել դիմացինին` հազալով, փռշտալով կամ պարզապես զրուցելով: Սա համարվում է վիրուսի այսչափ արագ տարածման հիմնական գործոնը: Այնպես որ, քանի դեռ հստակ չգիտենք վարակակիր ենք, թե ոչ, լավագույն տարբերակը դիմակ կրելն է: Դա միմյանց նկատմամբ հոգատարություն դրսևորելու կարևորագույն քայլ է:

noԵթե դիմակ եմ կրում, ապա սոցիալական հեռավորություն պահելու կամ տանը մնալու կարիք չկա: 

Դիմակը վիրուսի տարածումը կանխող միջոցառումներից միայն մեկն է: Ցավոք, այն չի կարող զերծ պահել Ձեզ վիրուսից, եթե ինչ-որ մեկը Ձեր ներկայությամբ խոսելիս փռշտում կամ հազում է: Հետևաբար, կարևոր է հետևել նաև մասնագետների կողմից ցուցված մյուս միջոցառումներին ևս` պահել սոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ձեռքերը և մեծ խմբերով չհավաքվել:

noԴիմակը պետք է փակի միայն բերանը:

Դիմակը պետք է ամբողջությամբ փակի բերանը և քիթը: Այն պետք է լինի հարմարավետ, թույլ տա ազատ շնչել: Պետք չէ դիմակը դնել կզակին, վզին կամ գլխին: Այդպես այն ոչ ոքի չի պաշտպանում:

noԴիմակ կրելը կարող է դառնալ հիվանդության պատճառ

Կա տարածված կարծիք, թե դիմակը կարող է հիվանդանալու պատճառ դառնալ, քանի որ դիմակ կրելիս շնչում ենք մեր արտաշնչած ածխաթթու գազը: Նման երևույթի հավանականությունը շատ քիչ է, քանի որ դիմակն ամբողջ օրվա ընթացքում չենք կրում:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland clinic