Ցավոք, հանդերձարանում կարելի է վարակվել ոչ միայն սպորտային ոգով: Սրբիչները, հատակի ռետինե գորգերը և այլ ընդհանուր օգտագործման իրերը կարող են ոչ հաճելի անակնկալներ պարունակել:

Բակտերիաներ

Սրբիչներին և այլ իրերին կարող են բազմաթիվ բակտերիաներ լինել, այդ թվում` մեթիցիլին ռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլակոկ: Այն առաջացնում է ցավոտ թարախային վերքեր և փոխանցվում է մարդուց մարդուն: Այս բակտերիաները կայուն են մի շարք հակաբիոտիկների հանդեպ և պահանջում են հատուկ բուժում: Ձեզ պաշտպանելու համար օգտագործեք միայն ձեր անձնական հիգիենայի պարագաները, սրբիչներն ու մարզահագուստը:

Տրիխոֆիտիա

Տրիխոֆիտիան ուղեկցվում է օղակաձև լաքաների առջացմամբ և քորով: Լաքաները կարող են առաջանալ մարմնի ցանկացած մասում: Այս հիվանդության հարուցիչը սնկերն են, որոնք փոխանցվում են մարդուն հիվանդի մաշկի կամ իրերի հետ շփման ժամանակ: Բարեբախտաբար հիվանդությունը հեշտ բուժվում է հակաբակտերիալ քսուքներով:

Ոտնաթաթի սունկ

Հանդերձարանի հատակից և գորգերից Ձեր ոտքերը կարող են վարակվել ոտնաթաթի միկոզով: Միկոզն արտահայտվում է քորով, այրոցով, մաշկի թեփոտումով, ճաքերով հատկապես մատների արանքներում: Ոտքերը պաշտպանելու համար հանդերձարանում ռետինե հողաթափեր կրեք, ինչպես նաև, ոտքերը չոր պահեք: Արագ փոխեք խոնավ գուլպաները:

Ներբանային գորտնուկներ

Ներբաններին պինդ գոյացությունները կարող են վիրուսով պայմանավորված ներբանային գորտնուկներ լինել:Երբեմն գորտնուկին մանր սև կետիկներ են լինում վնասված մազանոթների հետևանքով: Երբեմն սրանք լուրջ անհարմարություն են պատճառում` խանգարելով մարդուն քայլել կամ վազել: Բուժման համար կան հատուկ քսուքներ, սակայն պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, խորհրդակցեք բժշկի հետ դրանք օգտագործելուց առաջ:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Zdorovieinfo.ru