Կորոնավիրուսի տարածման տեմպերի, տեղեկատվության և սոցիալական մեկուսացման պայմաններում ձեզ մոտ կարող է առաջանալ.

  • Քնելու դժվարություն,
  • Խնդիրներ կենտրոնացման հետ,
  • Զայրույթ, անհանգստություն, տագնապ և խուճապ,
  • Ծայրահեղ զգայնություն ձեր առողջության և մարմնի նկատմամբ,
  • Անզորության զգացում,
  • Վախ մարդկանցից, ովքեր հազում են կամ հիվանդ տեսք ունեն,
  • Սոցիալական մեկուսացվածության զգացում:

Քայլեր, որոնք կօգնեն կառավարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած խուճապը

Հետևե՛ք պաշտոնական լրահոսին: Շատ կարևոր է մշտապես հետևել պաշտոնական լրահոսին և տեղյակ լինել կորոնավիրուսի վերաբերյալ վերջին զարգացումներին, սակայն ծայրահեղությունների մեջ մի՛ ընկեք: Հիշե՛ք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությունը կարող է սուբյեկտիվ բնույթ կրել և հաճախ չհամապատասխանել իրականությանը: Խուսափեք ոչ պաշտոնական գրառումներ կամ մեկնաբանություններ կարդալուց:

Իրավիճակը ձեր ձեռքը վերցրեք: Դուք, իհարկե, ցանկանում եք իմանալ կորոնավիրուսի հետ կապված ցանկացած տեղեկատվություն, սակայն այս դեպքում շատ կարևոր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը դուք կարող եք կառավարել: Եթե նկատում եք, որ լուրեր կարդալուց հետո ձեր խուճապը սաստկանում է, ապա ձեզ համար ժամանակ սահմանեք ւ այդ ընթացքում ոչինչ մի լսեք կամ կարդացեք: Եթե ձեր շրջապատում անդադար խոսում են կորոնավիրուսի մասին և դա ձեզ ճնշում է, մի՛ ամաչեք և խնդրեք նրանց փոխել խոսակցության թեման:

Գիտակից եղեք: Յուրաքանչյուր մարդ, ում հետ դուք շփում եք ունենում, կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիր չէ, սակայն զգուշությունն ու կանխարգելիչ միջոցառումները այս պահին խիստ կարևոր են: Ինքներդ ձեզ փորձեք հասկացնել, որ, եթե մարդ հազում է, ապա դա չի նշանակում, որ նա հիվանդ է կորոնավիրուսով: Ինքնագիտակցությունը հասարակական խուճապը թուլացնելու ամենալավ միջոցն է, կենտրոնացեք, թե ինչ կարող եք անել հենց դուք:
Փորձեք պահել սահմանված կարգուկանոնը: Սոցիալական մեկուսացում հասկացությունը արդեն իսկ կարող է խուճապ առաջացնել. փակվում են դպրոցները, աշխատավայրերը, հանդիպումները չեղարկվում են: Սակայն, միևնույնն է, թեկուզ այս պահին կարևոր է որոշակի ռեժիմի հետևելը: Փորձեք կարգավորել ձեր քունը, կենտրոնացեք այնպիսի զբաղմունքների վրա, որոնք ձեզ հաճույք են պատճառում, օրինակ՝ գիրք կարդալ, ֆիլմ դիտել, լեզու սովորել և այլն: Եթե կարանտինային ռեժիմի մեջ չեք, ապա կարող եք ձեզ թույլ տալ դուրս գալ և զբոսնել, դա վատ մտքերը ցրելու լավագույն միջոցներից է:


Եթե զգում եք, որ այնուամենայնիվ ձեզ ոչինչ չի օգնում հաղթահարել խուճապը, ապա լավ կլինի դիմեք հոգեբանի՝ հեռահար օգնություն ստանալու համար:


Աղբյուրը՝ Cleveland clinic