Ի՞նչ է քրոնիկ հազը

Եթե հազը տևում է 8 շաբաթ և ավելի, ապա ընդունված է համարել, որ գործ ունենք քրոնիկ հազի հետ: Քրոնիկ հազը բժշկին դիմելու հաճախակի հանդիպող պատճառներից է: Քրոնիկ հազը ինքն իրենով հիվանդություն չէ. այն առողջական խնդիր է, որը սովորաբար առաջանում է այլ առողջական խնդիրների կամ հիվանդությունների  հետևանքով:

Ի՞նչը կարող է  քրոնիկ հազի պատճառ դառնալ

Ծխելը: Ծխելը քրոնիկ հազի առաջացման համար մեկ պատճառն է:

Ասթմա: Ասթման քրոնիկ հազի առաջացման երկրորդ ամենահաճախ հանդիպող պատճառն է: Շնչառության կարճատևությունը և շնչահեղձությունը ասթմայի առաջացրած հետևանքներն են: Շնչառության հետ կապված այս դժվարությունները կարող են քրոնիկ հազի պատճառ դառնալ: Սակայն պետք է նշել, որ կան դեպքեր, երբ քրոնիկ հազը ասթմայի միակ ախտանշանն է:

Թթվային ռեֆլյուքս: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ) առաջանում է այն ժամանակ, երբ ստամոքսի թթումները հետհոսք են ունենում դեպի կերակրափող: Հիվանդության ախտանշաններից են բերանում թթվային համը, այրոցի զգացումը, դժվարացած շնչառությունը, կրծքավանդակի ցավը, փսխումը, շնչառական խնդիրները: Այս ախտանշանների հետևանքով կարող է քրոնիկ հազ առաջանալ:

Սինուսիտ, քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքում: Հաճախակի սինուսային բորբոքումները կարող են առաջացնել քթից արտահոսքի: Ընդհանուր ախտանշաներն են քթի լորձաթաղանթի հաստացումը, քթի փակվածությունը և դիմային ցավը: Այլ նշաններից կարող են լինել տենդը, գլխացավը, թուլության զգացողությունը, կոկորդի ցավը և հազը, որը ուժգնանում է հատկապես գիշերային ժամերին:
Ալերգիա: Քրոնիկ հազ կարող են առաջացնել փոշին, քիմիական, արտադրական  նյութերը, նոր կտրած խոտը և շատ այլ գրգռիչներ:

Բրոնխիտ: Շնչառական ուղիների այտուցը և գրգռվածությունը կարող է հանգեցնել  շնչառության կարճատևության և շնչահեղձության, ինչը կարող է քրոնիկ հազի պատճառ դառնալ:

Վերին շնչուղիների վարակներ: Երկար ժամանակ տևող մրսածություն, գրիպը, թոքաբորբը կարող են քրոնիկ հազի առաջացման պատճառ դառնալ: Շվվոցով ուղեկցվող հազը առավել հաճախ հանդիպում է նորածինների և մանկահասակ երեխաների մոտ:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ): Այս խնդիրն առավել հաճախ առաջանում է ծխողների մոտ:Սա առաջանում է թոքերում լորձի կուտակմամբ, որից օրգանիզմը փորձում է ազատվել հազի միջոցով: 
Արյան բարձր զարկերակային ճնշման համար նախատեսված դեղամիջոցներ: Այս դեղամիջոցների կողմնակի ազդեցությունը կարող է քրոնիկ հազը լինել:

Թոքի քաղցկեղը նույնպես կարող է քրոնիկ հազի պատճառ լինել:

 


Աղբյուրը՝ Cleveland clinic