Արդեն 2030 թվականին Եվրոպայի բոլոր երկրները կկանգնեն ճարպակալման համաճարակի փաստի առաջ: Այդպիսի կանխատեսում են արել բրիտանացի գիտնականները Լաուրա Ուեբբերի ղեկավարությամբ՝ ստեղծելով ճարպակալման տարածվածության վիճակագրական մոդել:
Հետազոտության առաջատար կարող է դառնալ Իռլանդիան: Արդյունքների համաձայն՝ ճարպակալման նշանակալի աճ կլինի Չեխիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում: Իսկ առավել դանդաղ տարածում ակնկալվում է Հոլանդիայում և Բելգիայում:
2030 թվականին ճարպակալմամբ կտառապեն Իռլանդիայի տղամարդկանց 58%-ը, հույների՝ 40%-ը, չեխերի՝ 38%-ը և անգլիացիների՝ 35%-ը: Առավել բարեկազմ կշարունակի մնալ Ռումինիայի բնակչությունը (10% ճարպակալում):
Հետազոտողները կոչ են անում ձեռք առնել նոր միջոցներ ճարպակալման դեմ: Այն առավել առողջ կդարձնի ազգը, կնվազեցնի վաղաժամ մահացությունը և առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ likar.info