Ապրիլի 27-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Canon-ի առաջատար տեխնոլոգիաները ուլտրաձայնային ախտորոշման մեջ» թեմայով կոնֆերանսը, որը կազմակերպվել էր Canon Medical Europe-ի, «Դիավանտ» ընկերության եւ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

Կոնֆերանսին ելույթ ունեցան ուլտրաձայնային ախտորոշման ոլորտում առաջատար մասնագետներ՝ պրոֆեսոր Վիտո Կանտիզանին (Սապիենցա համալսարանական հիվանդանոց, EFSUMB նախագահող անդամ, Հռոմ, Իտալիա) եւ Վլադիմիր Կապուստինը ( բ.գ.դ., Մոսկվայի քաղաքային օնկոլոգիական N 62 հիվանդանոց, ՈւՁՀ բաժանմունքի ղեկավար):

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ուլտրաձայնային հետազոտության ոլորտի բացառիկ ձեռքբերումները, ինչպես նաեւ Canon ընկերության I-series ամենաբարձր դասի ՈւՁ համակարգերը։

Doctors.am-ի հետ զրույցում Վիտո Կանտիզանին նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում եւ ելույթ ունենալ կոնֆերանսին:

«Ես տեսնում եմ, որ դահլիճը լեցուն է, եւ մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը շատ ողջունելի է: Իմ առաքելությունն է կրթել զարգացող երկրների մասնագետներին, որպեսզի նրանք սովորեն, աճեն եւ հասնեն իրենց բարձագույն մակարդակին: Ուլտրաձայնային հետազոտության այս նորագույն տեխնոլոգիաներն իրապես օգնում են մեզ ախտորոշման մեջ հասնել առավելագույն արդյունքների»,- նշեց Կանտիզանին՝ հույս հայտնելով, որ հետագայում նույնպես կշարունակի համագործակցությունը հայ մասնագետների հետ:

«Տեսնել անտեսանելին». այս խոսքերը, թերեւս, լավագույնն են բնորոշում Canon-ի I-series դասի ՈՒՁ հետազոտության սարքերը, որոնք մեկտեղում  են ախտորոշման լավագույն և նմանը չունեցող լուծումները:  Սարքի աշխատանքը կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեցան գնահատել տեղում՝ առաջատար մասնագետների կողմից վարպետության դասի միջոցով:

Canon Medical Systems ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում հանդիսանում է «Դիավանտ» ՍՊԸ-ն:

 


Աղբյուրը՝ Doctors.am

Տեքստը՝ Շուշան Շատիկյանի

Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյանի