Ինսեմինացիայի ժամանակ վերցվում է սերմնահեղուկը, մշակվում է և նուրբ, բարակ հատուկ կատետրի միջոցով ներարկվում է արգանդի խոռոչ, որտեղից արդեն ինչպես սեռական ճանապարհով հղիության ժամանակ, այնպես էլ այս դեպքում սպերմատոզոիդները իրենց շարժունակության շնորհիվ գնում են դեպի արգանդափողեր և փողի ամպուլյար հատվածում տեղի է ունենում բեղմավորումը: Բեղմնավորված ձվաբջիջը այնուհետև արգանդափողերի միջով գլորվելով գալիս է արգադի խոռոչ և զարգանում է հղիություն:
Ինսեմինացիան անցավ է, տևում է 1-2 րոպե, այնուհետև կինը 10-20 րոպե մնում է պառկած, որից հետո կարող է անցնել իր առօրյա կյանքին:
Ինսեմինացիան ցուցված է հետևյան դեպքերում.
- սեռական ֆունկցիայի խանգարումներ
- պարանոցային գործոնով պայմանավորված անպտղություն
- սերմի ոչ շատ լավ ցուցանիշներ
- անհայտ ծագման անպտղություն
Ինսեմինացիայի համար անհրաժեշտ են մի-քանի պայմաններ.
- արգանդափողերը պետք է լինեն անցանելի
- ինֆեկցիաների բացակայություն
- նորմալ կամ նորմային մոտ սերմնահեղուկ
- կնոջ մոտ ձվազատման առկայություն
Այս մեթոդի միջոցով երկու անգամ մեծանում է հղիանալու հավանականությունը!!!
Ինսեմինացիայի միջոցով կարող են մայրանալ նաև դոնորական սերմնահեղուկի միջոցով։ Այն կանայք, ովքեր չունեն սեռական զուգընկեր, կամ այն կանայք ում ամուսնու մոտ առկա է սերմի հետ կապված լուրջ խնդիրներ:
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլգ՝