Օրգանիզմում փոփոխությունները մեզ հուշում են այս կամ այն հիվանդության մասին, սակայն երբեմն առօրյահոգսերը թույլ չեն տալիս զբաղվել սեփական առողջությամբ: Մենք հաճախ անտեսում ենք օրգանիզմի «ահազանգն»ու որքան հնարավոր է՝ հետաձգում այցելությունը բժշկին:

Webmd.com-ն առանձնացրել է մի քանի նշաններ, որոնք առաջին հայացքից սովորական են թվում, մինչդեռ դրանք կարող են վկայել քաղցկեղի մասին:

1. Փոփոխություններ մաշկի վրա

Մաշկի վրա նորագոյացությունների առաջացումը կամ արդեն իսկ գոյություն ունեցող գոյացությունների չափերի,ձեւի կամ գույնի փոփոխությունը կարող է մաշկի քաղցկեղի նշան լինել: Եթե մաշկի վրա անսովոր գոյացություններ եք նկատում, դիմե՛ք բժիշկի:

2. Հազ

Եթե Դուք չեք ծխում, ապա հազը շատ հազվադեպ կարող է քաղցկեղի նշան լինել: Բայց եթե այդ հազը շարունակվումէ, եւ հատկապես եթե հազալու ընթացքում արյուն եք նկատում, ապա պետք է դիմել բժիշկի:

3. Կրծքի ձեւի փոփոխություն

Կրծքի ձեւի փոփոխությունները սովորաբար չեն կարող փաստել քաղցկեղի մասին: Սակայն, ամեն դեպքում, կարեւորէ այդ փոփոխությունների մասին բարձրաձայնելը: Պատմեք Ձեր բժիշկին կրծքի շրջանում ցանկացած կոշտուկի,կարմրության կամ փքվածության դեպքում: Միգուցե մամոգրաֆիայի կամ բիոպսիայի կարիք առաջանա:

4. Փքվածություն

Դուք կարող եք որովայնի հատվածում փքվածության զգացողություն ունենալ սթրեսի կամ սննդակարգիփոփոխության պատճառով: Բայց եթե դա տեւական ժամանակ չի անցնում, իսկ Ձեր քաշն սկսում է նվազել կամ մեջքիշրջանում ցավեր եք ունենում եւ մշտապես հոգնածության զգացողություն, ապա անպայման գնացեք բուժզննման:

5. Միզելու հետ կապված խնդիրներ

Շատ տղամարդիկ տարիքի հետ միզելու հետ կապված խնդիրներ են ունենում, ինչպես, օրինակ՝ հաճախամիզություն,ակամա արտահոսք: Սովորաբար, այս նշանները կարող են վկայել շագանակագեղձի մեծացման մասին, բայց նաեւ՝քաղցկեղի:

6. Ավշային հանգույցների բորբոքում

Մարմնի տարբեր հատվածներում կան ավշային հանգույցներ: Երբ դրանք ուռած են, դա նշանակում է, որ օրգանիզմըպայքարում է որեւէ վարակի դեմ: Քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպես օրինակ, լիմֆոման եւ լեյկոզը, նույնպես կարողեն նման դրսեւորումներ առաջացնել: Ամեն դեպքում, պետք է խոսել բժիշկի հետ:

7. Արյան հետքեր

Եթե զուգարան գնալուց արյան հետքեր եք նկատում, ապա անհրաժեշտ է խոսել բժիշկի հետ: Դա կարող է կապվածլինել անոթներում հանգույցների՝ հեմորոիդների առկայության հետ, եւ խոսել աղեստամոքսային տրակտի քաղցկեղիմասին:

8. Ամորձիների շրջանում գոյացություններ

Եթե ամորձիների հատվածում նկատում եք ուռուցքներ, անմիջապես պետք է դիմել բժիշկի: Անցավ գոյացությունները,ամենայն հավանականությամբ, վկայում են ամորձիների քաղցկեղի մասին: Սակայն երբեմն տղամարդիկպարզապես կարող են ծանրության զգացողություն ունենալ ստամոքսի ստորին հատվածում, կամ նրանց կարող էթվալ, որ ամորձիները մեծացել են: Այս դեպքում նույնպես կարիք կա հետազոտվելու:

9. Կլման ակտի խանգարում

Սովորական մրսածությունը կամ հազը կարող են դժվարեցնել կուլ տալու գործընթացը, բայց եթե դա չափից դուրսերկար է տեւում, պետք է դիմել բժիշկի, քանի որ կլման ակտի խանգարումը հնարավոր է՝ կոկորդի քաղցկեղի մասին էվկայում:

10. Արյան՝ անսովոր արտազատություն

Արյան արտազատումները կանանց մոտ, որոնք դաշտանի հետ կապ չունեն, կարող են խոսել խնդիրների մասին, ինչպեսօրինակ, ֆիբրոիդների առկայության: Եթե սովորական օրերին կամ սեքսից հետո արյուն եք նկատում, ապա դիմե՛քբժիշկի:

11. Բերանի խոռոչում փոփոխություններ

Բերանի վատ հոտը կամ ստոմատիտների առկայությունն այդքան լուրջ խնդիր չեն, սակայն եթե բերանի խոռոչումսպիտակ կամ կարմիր բշտիկներ եք նկատում, որոնք չեն լավանում մի քանի շաբաթ անց, եւ հատկապես, եթե դուքծխում եք, ապա այցելեք բժշկի:

12. Քաշի նվազում

Իհարկե, դուք կարող եք նիհարել, երբ փոխում եք Ձեր սննդակարգը կամ սկսում մարզվել: Քաշի կորուստ կարող էլինել նաեւ սթրեսի կամ հորմոնալ խանգարումների հետեւանքով, սակայն նորմալ չէ միանգամից 5 կգ քաշ գցել այնդեպքում, երբ Դուք հատուկ որեւէ ջանք չեք գործադրում դրա համար:

13. Բարձր ջերմություն

Բարձր ջերմությունը ոչ միշտ է վատ: Երբեմն դա պարզապես նշան է, որ Ձեր օրգանիզմը պայքարում է վարակի դեմ:Սակայն եթե բարձր ջերմությունը որեւէ լուրջ խնդրով պայմանավորված չէ եւ տեւական ժամանակ չի իջնում, ապադա կարող է արյան քաղցկեղի նշան լինել:

14. Գերհոգնածություն

Շատ բաներ կարող են Ձեզ հոգնեցնել, եւ դա նորմալ է,սակայն գերհոգնածությունը քաղցկեղի որոշ տեսակների,օրինակ՝ լեյկոզի, առաջին նշաններից է: Եթե Դուք հանգիստ եք, բայց գերհոգնածությունը չի անցնում, դիմե՛ք բժիշկի: