Հարցերին պատասխանում է «ՐՈՒԹ ԱՅԹԻԷՍՓԻ» ՍՊ ընկերության վաճառքի մասնագետ` Դավիթ Խոջայանը:

- Խնդրում եմ հակիրճ ներկայացնել Ձեր ընկերությունը:

- «ՐՈՒԹ ԱՅԹԻԷՍՓԻ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2003թ: Ընկերությունը մասնագիտացված ծառայություններ է մատուցում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր առաջին և հիմնական արժեքներից մեկն առաջարկվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների որակն է: Դրա մասին է վկայում նաև մեր աշխարհահռչակ և առաջատար գործընկերների ցանկը, որի մեջ մտնում է AMP NETCONNECT (COMMSCOPE ընկերության ստրատեգիկ բաժին) ընկերությունը` իր նորարար տեխնոլոգիաներով բարձրորակ ցանցային էլեմենտների և համակարգերի արտադրությամբ, վաճառքով և հետագա սպասարկումով:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում սերվերը:

- Սերվերը հանդիսանում է ինտերնետի/համացանցի և լոկալ ցանցի անբաժան մասը: Իրենից ներկայացնում է շատ հզոր համակարգիչ: Ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների, սկսած 2000-ական թվականներից, հարմարավետության և արագագործության համար սերվերները սկսել են արտադրել հատուկ պահարանների որոշակի բաժիններում տեղադրելու համար:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում ցանցը:

- Ցանց են անվանում սերվերների, համակարգիչների, մալուխների, միացումների և այլ ցանցային սարքավորումների և էլեմենտների համագումարը, որոնք փոխկապակցված են և կարող են տեղեկատվություն փոխանցել միմյանց այդ միջավայրում։ Տեղեկատվության փոխանցման համար կարող են օգտագործվել ինչպես մալուխային, այնպես էլ անլար տեխնոլոգիաներ։

- Որո՞նք են ցանցերի հիմնական տեսակները:

- Ցանցերը բաժանվում են երեք հիմնական տեսակի`
1. Լոկալ հաշվողական ցանց (Local Area Network - LAN): Ոչ մեծ ցանցերն են, որում կան մեկ կամ ավելի սերվերներ, շատ համակարգիչներ և որոնք անընդհատ միացված են միմյանց միջև ոչ մեծ հեռավորության վրա:
2. Մունիցիպալ հաշվողական ցանց (Metropolitan Area Network - MAN): Լայնաշերտ հեռահաղորդակցման ցանցն է ստեղծված օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների վրա, որոնք միմյանց են միավորում քաղաքային կամ մեծ ձեռնարկությունների կարևոր օֆիսային կենտրոնները:
3. Գլոբալ հաշվողական ցանց (Wide Area Network - WAN): Ի տարբերություն վերը նշված երկուսի այս տեսակը ներառում է մեծ չափերի տարածքներ` երկիրներ, քաղաքներ և այլն:

- Ի՞նչ խնդիրներ է լուծում ցանցը բժշկական հաստատություններում:

- Հատկապես բժշկական հաստատություններում է, որ ցանկանում ես զգալ քեզ ապահով: Խոսքը վերաբերվում է ինչպես հաճախորդներին/պացիենտներին, այնպես էլ բուժաշխատողներին: Հիվանդների հարմարավետությունը և առողջության ապահովությունը պարզապես պարտադիր է:
Թվարկեմ կարևոր խնդիրներից առաջնայինները և դրանց ենթաբաժինները.

1. Տվյալների մշակում և փոխանակում (Data Processing and Data Exchange)`
- Թվային բժշկական դիագնոստիկ սարքավորումներից ստացված հետազոտությունների պատկերների, արդյունքների,
- Հիվանդի մոնիտորներից ստացված մոնիտորինգի արդյունքների,
- Տարբեր բժիշկների կողմից ախտորոշումների, նշանակումների,
- Անկետաների և դրանց փոփոխությունների:

2. Թափանցիկություն և վերահսկում (Transparency and Monitoring)`
- Հիվանդների հոսքի,
- Հետազոտույթունների քանակի,
- Ծախսված նյութերի, մատուցված ծառայությունների,
- Բուժման արդյունքների,
- Ցանցին կցված սարքերի վիճակի մոնիտորինգ,
- Էլեկտրամագնիսական կողպեքների միջոցով մուտքի թույլտվության սահմանափակում և հսկողություն:

3. Տեսահեռարձակում և տեսահսկողություն (Video Streaming and Video Monitoring)`
- Կարևոր, ուսուցողական վիրահատությունների, բուժումների օնլայն հեռարձակում, ձայնագրում, պահպանում,
- Կոնֆերանսների, դասընթացների և այլ գործընթացների տեսահեռարձակում,
- Արտաքին և ներքին տեսահսկողություն տեսախցիկների միջոցով, որի միջոցով կապահովվի հիվանդների և բուժանձնակազմի անվտանգությունը, կլուծվի կոնֆլիկտային իրավիճակները, կբարձրանա բուժանձնակազմի աշխատունակությունը, կհսկվի հիվանդների վիճակը և այլն:

4. Բազմագիծ հեռախոսակապ (Multi-line telephony)

Հավելեմ, որ վերը թվարկվածը հասանելի կլինի բոլոր այն անձանց որոնք կունենան ամբողջական կամ մասնակի թույտվություն տվյալ ցանցի հնարավորություններին ցանկացած վայրից` ունենալով միայն ինտերնետ հասանելիություն և համապատասխան համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն:

- Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել ցանցային էլեմենտներ գնելիս և ցանցը տեղադրելիս:

- Ցանցում շատ մեծ դեր են խաղում մալուխները և նրանց միացումները: Լինում են հեռահաղորդակցման մալուխների երկու հիմնական տեսակներ` ոլորված պղնձե զույգ և օպտիկական: ISO/IEC 11801:2002 միջազգային ստանդարտը նկարագրում է ընդհանուր նշանակության հեռահաղորդակցման մալուխային համակարգերը, որն ընդգրկում է վերը նշված մալուխները: Գոյություն ունեն տարբեր դասերի/կատեգորիաների մալուխներ իրենց համապատասխան միացումներով, որոնք հիմնականում տարբերվում են միմյանցից թողունակությամբ և պաշտպանվածությամբ:
Առաջին հերթին պետք է հասկանալ թե ի՞նչ նպատակի համար է տեղադրվելու ցանցը, հետագայում ի՞նչ պահանջներ կարող են առաջադրվել այդ ցանցին: Ցանցը պատվիրելուց և տեղադրելուց պետք է հաշվի առնել նրա հետևյալ հատկությունները`
- Ունիվերսալություն: Ցանցը կարող է ապահովել տարբեր բնույթի ինֆորմացիոն հոսքեր և թույլ է տալիս ինտեգրել տարբեր նշանակության հեռահաղորդակցման ծառայություններ (տվյալների փոխանակում, հեռախոսակապ, տեսահսկողություն, կլիմայի կառավարում, կաբելային հեռուստատեսություն և այլն)
- Ճկունություն: Շահագործման ժամանակ ցանցը կարող է ենթարկվել տարբեր փոփոխությունների` ավելացնելուվ օրինակ ցանցից օգտվողների քանակը և այլն:
- Երկարակեցություն: Ցանցը` մասնավորապես մալուխային համակարգը, պետք է ընտրել այնպես, որ տեղադրելուց հետո երկար ժամանակ մնա արդիական, և հետագայում անհրաժեշտ կլինի փոխել միայն ակտիվ սարքավորումները:
- Հուսալիություն: Ցանցը պետք է թույլ տա վթարի դեպքում անսարք հատվածի արագ հայտնաբերում և վերանորոգում առանց ընդհանուր ցանցի կանգառի:
- Տնտեսապես շահավետություն: Տեղադրելով որակյալ ցանց կարիք չի լինի մեծ գումարներ ծախսել հետագա սպասարկման և ձևափոխությունների համար:

Ցանցային համակարգերն աշխարհում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է: Նոր ստանդարտների և դրանց հավելվածների թողարկման հետ զուգահեռ ՐՈՒԹ ընկերության ստրատեգիկ գործընկեր CommScope ընկերությունը մշակում և արտադրում է այդ ստանդարտներին համապատասխան արտադրանք: Ինչպես նաև CommScope-ի սեփական հետազոտական ու գիտական ստորաբաժանումները տալիս են նոր լուծումներ խթանելով տեխնոլոգիաների զարգացումը և նոր ստանդարտների ի հայտ գալը:

- Ի՞նչ կարող է առաջարկել «ՐՈՒԹ»-ը:
- Ամբողջական լուծում: Այն է`
1. Փորձառու վաճառքի մասնագետի հետ նախնական կոնսուլտացիա,
2. Որակավորված նախագծողների կողմից նախնական և աշխատանքային նախագծերի պատրաստում,
3. Մեր գործընկերների բարձրորակ արտադրանքի` սարքերի, մալուխների, էլեմենտների և համակարգերի մատակարարում,
4. Որակավորված մասնագետների կողմից ցանցի տեղադրում,
5. Նախագծային փաստաթղթերի պատրաստում և թրեյնինգ,
6. Տեխնիկական հսկողություն,
7. Երաշխիք 25 տարի,
8. Տեխնիկական հետագա սպասարկում:


Խորհրդատվության համար կարող եք դիմել «ՐՈՒԹ ԱՅԹԻԷՍՓԻ» ընկերություն այցելելով, զանգահարելով և գրելով`
Հասցե`  Հալաբյան փող., 33 շենք,
Հեռ.` +374 10 38-00-83, Բջջ.` +374 91 242 242
Էլ. Հասցե` [email protected]
Կայք` www.root.am


Doctors.am
06 հունիսի, 2016թ.