Բուսակերները վտանգում են իրենց առողջությունը Այլցգեյմերի և թուլամտության այլ տեսակի հիվանդություններով վարակվելու հավանականությամբ, եթե չհետևեն վիտամին B12-ի մակարդակին, զգուշացնում են բժիշկները: Ձուկը, կակղամորթը, միսը, ձուն, կաթը և կաթնային մթերքները վիտամին B12-ի լավագույն աղբյուրներն են:

Մեկնաբանում է Պրավեն Գուպտան` Գուրգաոնեյի Մարտեմիս առողջության իստիտուտի նյարդաբանը. "B12 վիտամինի դեֆիցիտը կարող է հանգեցնել ուղեղի աշխատունակության նվազման, ինչպես նաև հիշողության վատացման, ինչը լրջորեն կազդի մարդու կենսակերպի վրա: Բուսակերության լայն տարածվածության պատճառով շատերն անգամ հրաժարվել են կաթից: Իսկ դա, ըստ գիտնականների, կհանգեցնի վաղահաս թուլամտության":

Օրինակ, Հնդկաստանի բնակիչների մեծ մասը բուսակերներ են: Ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն) տվյալների` Հնդկաստանում 3.5 միլիոն մարդ տառապում է Այլցգեյմերի հիվանդությամբ: Հիվանդների 30%-ը 40 տարեկանից ցածր երիտասարդներ են, ովքեր յուրաքանչյուր ամիս խուճապի, ընկճախտի, ինչպես նաև հիշողության կորստի բողոքներով դիմում են բժշկի: Եվ այս ամենը վիտամին B12-ի սակավության պատճառով:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: