Տղամարդկանց մոտ անպտղության պատճառներից մեկը սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիան է: Սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտությունը թույլ է տալիս պարզել տղամարդկանց սերմնաբջջում ԴՆԹ-ի վնասվածության աստիճանը: Սերմնահեղուկի ԴՆԹ-ի մոլեկուլների վնասումը կամ պատռումը կարող է հանգեցնել բեղմնավորման և պտղի զարգացման խանգարման, ինչպես նաև հղիության ընդհատման:
 
Եթե Դուք և Ձեր զուգընկերն ունեք անպտղության խնդիր, այն դեպքում, երբ տղամարդու մոտ էակուլյատի ցուցանիշները (կենտրոնացում, մորֆոլոգիա, շարժողունակություն) նորմայի սահմաններում են՝ խոսեք բժշկի հետ սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտության նպատակահարմարության մասին: Հնարավոր է, որ անպտղության պատճառը սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի բարձր մակարդակն է:
 
 
 
 
 
 
Սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտության ցուցումներ
 
  • Անհայտ ծագման անպտղություն
  • Հղիության անկրելիություն
  • Արհեստական բեղմնավորման մի շարք անհաջող փորձեր
  • 35 տարեկանից բարձր տարիք
  • Արական սեռական համակարգի օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններ
  • Սերմնալարի ողկուզանման երակային ցանցի վարիկոզ լայնացում (վարիկոցելե)
  • Արտամարմնային բեղմնավորման ժամանակ էմբրիոնի ցածր կենսունակություն
  • Արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվաբջիջների բեղմնավորման բարդություն
  • Վերջին 3 ամիսների ընացքում  մարմնի ջերմաստիճանի բարձրացում
  • Սերմնահեղուկի սառեցման ժամանակ (համոզվելու համար, որ սառեցված նմուշը ունի ֆրագմենտացիայի բավարար մակարդակ)
  • 45-ից բարձր տղամարդկանց
 
Սերմնահեղուկի ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի հետազոտության նախապատրաստում
 
  • Հետազոտությունից 3-5 օր առաջ զերծ մնալ սեռական հարաբերությունից (այդ թվում ձեռնաշարժությունից)
  • Հետազոտությունից առաջ՝ 1 շաբաթվա ընթացքում չընդունել ալկոհոլ
  • Հետազոտությունից առաջ՝ 1 շաբաթվա ընթացքում չայցելել շոգեբաղնիք, տաք լոգանք չընդունել
 
Ինչքան քիչ է վնասված սերմնահեղուկի ԴՆԹ-ն, այնքան մեծ է երջանիկ ծնողներ դառնալու հավանականությունը:
:Համապատասխան մասնագետի մոտ կարող եք հերթագրվել (+374 10) 65-43-43 հեռախոսահամարով կամ Vitromed.am կայքի միջոցով
 
 

Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Տեղեկատվությունը՝ Վիտրոմեդ ԲԿ-ի
15 Հուլիսի, 2015