Յուրաքանչյուն ամիս, դաշտանային ցիկլի ժամանակ կինը պատրաստվում է հղիանալու: Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը: Դաշտանի ժամանակ խոռոչ լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս է մղվում: Դաշտանը վերջանում է (տևում է 3-5 օր), և լորձաթաղանթը կրկին վերականգնվում է: Ցիկլի ընթացքում աջ կամ ձախ ձվարանում, որոնք կապված են արգանդի հետ ֆալոպյան փողով, սկսում է հասունանալ ձվաբջիջը: 13-15-րդ օրը, երբ ձվաբջիջը հասունանում է, ֆոլիկուլը պատռվում է, կատարվում է ձվազատում և ձվաբջիջը դուրս է գալիս, որը պատրաստ է բեղմնավորման: Հղիության ամբողջ ընթացքում այս հորմոնը նպաստում է հղիության և էմբրոնի զարգացմանը: Քանի որ ձվազատումը տեղի է ունենում 13-15-րդ օրը, ապա դաշտանի ուշացումը 1-2 շաբաթով կարող է հղիության կասկած առաջացնել: Հղիության շաբաթները հաշվում են վերջին դաշտանի սկզբից:

Հիշեք, որ եթե Ձեր հղիությունը կազմում է 4 շաբաթ, ապա սաղմը ընդամենը 2 շաբաթական է:

Սեռական հարաբերության ժամանակ սերմնաթափման հետևանքով միլիոնավոր սպերմատոզոիդներ տեղաշարժվումեն հեշտոցով դեպի արգանդափողը: Մի քանի հարյուր սպերմատոզոիդներ ուղղվում են դեպի ձվաբջիջ, որը գտնվում է արգանդափողի ամպուլյար մասում: Արտադրելով իրենց հատուկ ֆերմենտը` միայն 1 սպերմատոզոիդի հաջողվում է ճեղքել ձվաբջջի պաշտպանական շերտը և թափանցել ձվաբջջի մեջ: Ձվաբջջի և սպերմատոզոիդի կորիզների միաձուլման պրոցեսը կոչվում է բեղմնավորում: Այնուհետև սկսվում է հատուկ կենսաքիմիական պրոցես, որը կանխում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցումը ձվաբջջի մեջ: Բեղմնավորված ձվաբջջից սկսվում է սաղմի հետագա ձվազատումը: