Ձեզ ենք ներկայացնում մի ամսագիր, որն իր ներքին բովանդակությամբ անծանոթ չէ Ձեզ, միևնույն ժամանակ բերում է նոր շունչ, թարմ գիտելիքներ և արժեքավոր խորհրդատվություն:

Ամսագրի հոգածության առարկան ապագա մայրիկը և հայրիկն են` իրենց հուզող բազմաբնույթ հարցերով:

Այդ առումով հարցազրույցի են հրավիրվում այդ ոլորտի լավագույն մասնագետները` գինեկոլոգներ, մանկաբույժներ, սեքսապաթոլոգներ, հոգեբաններ, ուռոլոգներ, պոդոլոգներ` իրենց արժեքավոր  խորհուրդներով:

Հոդվածները կնոջ հղիության տարբեր շրջանների, երեխայի սաղմի զարգացման ընթացքի, կնոջ հիգիենայի, երեխայի խնամքի, առողջ սննդակարգի, կնոջ և տղամարդու առողջ փոխհարաբերությունների և հազար ու մի նման հարցերի շուրջ են:

Ամսագիրը վաճառվում է կրպակներում, տարածվում է բաժանորդագրության միջոցով, առաքվում է բնակարանները, և տեղադրվում է սրճարաններում, հյուրանոցներում, գեղեցկության սրահներում:


Հեռախոս`(010)  56-18-22; (099) 08-13-76
Էլ. հասցեն` [email protected]