Գրամի ներկման եղանակը: Այս եղանակն ունի ախտորոշիչ նշանակություն, քանի որ ըստ գրամի մանրէները ներկվում են հիմնականում երկու գույներով՝ մանուշակագույն (գրամ-դրական բակտերիաներ) և վարդագույն (գրամ-բացասական բակտերիաներ):

Ներկման ընթացքը՝

1. Գենցիան-վիոլետով ներծծված ֆիլտրի թուղթը դնում են քսուկի վրա, թրջում են 1-2 կաթիլ ջրով և ներկում 1-2 րոպե:

2. Հեռացնում են թուղթը և առանց լվանալու 1 րոպե նշակում են Լյուգոլի լուծույթով:

3. Լյուգոլի լուծույթը թափում են և 1-2 րոպե մշակում 70° ալկոհոլով:

4. Լվանում են ջրով:

5. Ներկում են ֆուկսինի ջրային լուծույթով 1-2 րոպե:

6. Լվանում են ջրով և լվանում:

Գենցիան-վիոլետը պատրաստում են Ցիլի կարբոլաթթվային ֆուկսինի նման, իսկ Լյուգոլի լուծույթը՝ 2գ KI, 1գ յոդ և 300 մլ թորած ջուր:

Նեյսների ներկման եղանակը: Օգտագործում են վոլուտինյան հատիկները հայտանաբերելու համար: Այս ներկման եղանակով ներտելիս վոլուտինյան հատիկները ներկվում են սև, իսկ պրոտոպլազման՝ դարջմագույն:

Ներկման ընթացքը՝

1. Ֆիկսված պրեպարատը ներկում են 1 րոպե քացախաթթվային կապույտով:

2. Լվանում են ջրով:

3. Մշակում են Լյուգոլի լուծույթով 30 վայրկյան:

4. Ներկում են վեզուվինի կամ խրիզոիդինի լուծույթով 15 վայրկյան

5. Լվանում են ջրով և չորացնում:

Նեյսների քացախաթթվային կապույտի բաղադրությունը՝

- մեթիլեն կապույտ 0.1 գ

- էթիլ ալկոհոլ 96% - 2մլ

- սառցային խացախաթթու 5մլ

- թորած ջուր 100 մլ

Վեզուվինի կամ խրիզոիդինի բաղադրությունը՝

- վեզուվին կամ խրիզոիդին 2գ

- էթիլ ալկոհոլ 96% - 60մլ

- թորած ջուր 40մլ

Խառնուրդը եռացնում են և սառեցնելուց հետո ֆիլտրում:

Ցիլի-Նիլսենի ներկման եղանակը: Բարդ ներկման եղանակ է, օգտագործվում է թթվակայում բակտերիաների և ցածրակարգ շողասնկերի ներկման համար:

Ներկման ընթացքը՝

1. Քսուքի վրա դնում են ֆիլտրի թուղթ, վրան ավելացնում են Ցիլի կարբոլաթթվային ֆուկսին և տաքացնում բոցի վրա, մինչև գոլորշիների երևալը, ապա հեռացվում է բոցից, սպասում մինչև վերջինիս անհետանալը: Այս գործողությունը կրկնում են 2-3 անգամ:

2. Ապակին սառեցնաելուց հետո, թուղթը հեռացնում են և պրեպարատը 3-4 անգամ ընկղմում են 5% ծծմբական թթվի մեջ:

3. Անմիջապես լվանում են ջրով:

4. Ներկու են լրացուցիչ ներկով՝ մեթիլեն կապույտով 3-5 րոպե:

Մսուկում թթվակայում բակտերիաները ներկվում են ալ կարմիր, իսկ մնացածը կապույտ:

Օժեշկի ներկման եղանակը: Օգտագործվում է սպորների հայտանաբերման համար և ունի ախտորոշիչ նշանակություն: Այն շատ նման է Ցիլի-Նիլսենի ներկման եղանակին:

Ներկման ընթացքը՝

1. ճարպազրկված առարկայական ծայրին սպորավոր կուլտուրայից պատրաստում են սովորականից ավելի խիտ քսուք:

2. Չորացնելուց հետո, առանց ֆիկսելու, քսուքի վրա լցնում են 0.5 % անոց աղաթթու և սպիրտայրոցի վրա տաքացնում մինչև գոլորշիների երևան գալը՝ 2-3 րոպե:

3. Քսուկը սառեցնելուց հետո լվանում են, չորացնում և ֆիկսում սպիրտայրոցի բոցով:

4. Այնուհետև ներկում են Ցիլի-Նիլսենի եղանակով:

Միկրոսկոպելիս սպորները երևում են կարմիր, իսկ վեգետատիվ ձևերը կապույտ գույնով: