Տեղային անզգայացում

Տեղային անզգայացումը, դա ժամանակավոր ցավազրկում է, որն ազդում է միայն մարմնի որոշակի տեղամասում: Որը կարելի է կատարել ինչպես սրսկման, այնպես էլ դեղահաբերի միջոցով:

Անզգայացումը, դա նույնպես ժամանակավոր ցավազրկում է, որի ազդեցության ժամանակ, մասնակիորեն կամ լիովին անհետանում է զգայողականությունը, և այդ իսկ պատճառով էլ վերանում է ցավը: «Անեսթեզիա» տերմինը նշանակում է անզգայացում: Հիմնականում անզգայացումը կիրառվում է վիրահատություններից առաջ, հիվանդների մոտ ցավի հանդեպ զգացողությունը նվազեցնելու, կամ այն ամբողջովին վերացնելու նպատակով:

Անեսթեզիոլոգիա: Անեսթեզիոլոգիան կլինիկական բժշկության բաժին է, որն ուսումնասիրում է անզգայացումն ու ցավազրկումը, որոնք կիրառվում են վիրահատությունների, վերակենդանացման միջոցառումների ժամանակ բուժման նպատակով:

Անեսթեզիոլոգը: Անեսթեզիոլոգ անվանում են այն բժիշկ մասնագետին որն աշխատում է վերակենդանացման և անզգայացնող դեղամիջոցների ներարկման բնագավառում:

Ընդհանուր անզգայացում

Ընդհանուր անզգայացում նշանակում է ցավերի հանդեպ զգացողության ընդհանուր բացակայում, որն ուղեկցվում է գիտակցության կորստով: Ընդհանուր անզգայացումը կատարվում է անզգայացնող դեղանյութերի օգնությամբ, որոնք ազդում են գլխուղեղի Համապատասխան կենտրոնի վրա: Ներկա պահին ընդհանուր անզգայացում կատարելու համար, հիմնականում օգտագործում են այնպիսի դեղանյութեր, ինչպիսին են՝ «Գալոտան» և «Պենտոտալ»: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում նոր մեթոդների կիրառման համար, որոնցից են՝ ընդհանուր անզգայացման համար Էլեկտրական ազդեցության և հիպնոսի կիրառումը:

Հոգեբանների կոմից հարցման արդյունքում պարզվել է, որ հիվանդների վարքի դրսևորումը ստոմատոլոգիական բուժման ժամանակ, հիմնականում պայմանավորված է հիվանդների մոտ անզգայացման հանդեպ առաջացած վախից: Սակայն կարելի է տարօրինակ համարել այն փաստը, որ հիվանդների մոտավորապես 94 տոկոսը վիրահատումից հետո հաստատում է, որ անզգայացումն իր մեջ առանձնապես ոչ մի տհաճ, կամ անցանկալի երևույթ չի պարունակում: Սակայն հաշվի առնելով, որ սովետական տարիներին երբ բուժումը կատարվում էր առանց անզգայացման և բացակայում էին անզգայացում կատարելու համար անհրաժեշտ դեղամիջոցները, կարելի է ենթադրել, որ շատ մարդիկ դեռ չեն վստահում այսօր կիրառելի, և բավականին հուսալի մեթոդներին, սակայն նշենք ևս մեկ անգամ, որ այսօր անզգայացման մեթոդները գնալով էլ ավելի են կատարելագործվում և այն այժմ կատարվում է անցավ և տալիս է հիանալի արդյունքներ:

Անզգայացնող դեղեր...

Ինչ վերաբերվում է անզգայացնող դեղերին, ապա վիճակը միանգամայն պարզ է: Դրանց գնումն ու օգտագործումը մեր առօրյայում իր մեջ ոչ մի դժվարություն չի պարունակում: Դե իսկ ինչ վերաբերվում է գնին, ապա այն ևս խոչընդոտ չի հանդիսանում, որպեսզի այն օգտագործվի յուրաքանչյուր քաղաքացու կողմից: