Երկար դարեր կանայք միջոցներ են փնտրել փոխելու ոտքի փոքրինչ "իջեցված, գետնին կպած" տեսքը, թեկուզ և տեսողականորեն: Եվ դրա միակ "դեղամիջոցը" նրանք հայտնաբերեցին շնորհիվ բարձր կրունկների: Հատկապես անվիճելի է սուրսայր բարձր կրունկների զորությունը. գնելով բարձր և նրբագեղ՝ դրանք արտաքինից երկարացնում են ոտքերը:   
Սակայն բարձր կրունկը շատ հարմար որոշում է, եթե դուք այն կարճ ժւսմանակով եք կրում և այնքան էլ հեռու ճանապարհ չեք գնում, ամենակարևորը հանգիստ եք գնում: Հակառակ դեպքում    դրանք ձեզ ոչ թե "կարապի", այլ "անճոռնի ճուտիկի" տեսք կտան՝ չհաշված   
այն, որ 7 սմ-ից բարձր կրունկների վրա երկարատև մնալը վնասակար է:       
       
Ֆրանսիացի բժիշկները հրաշք սանդալներ են հորինել, որոնք անընդհատ կրելու դեպքում, գիտնականների պնդմամբ, կինը վստահորեն կարող է կորցնել ավելորդ կիլոգրամները: Այդ  կոշիկների ներբանի յուրօրինակ կառուցվածքը, որի շնորհիվ շատ աննշան՝ մոտ 8 աստիճան փոխվում է ոտնաթաթի դիրքը, ստիպում է կմախքամկանային համակարգին այլ կերպ աշխատել՝ ավելի ակտիվացնելով մկանների որոշակի խմբերի աշխատանքը, խթանելով  արյան շրջանառությունը մարմնի պրոբլեմային մասերում, որի շնորհիվ էլ նվազում են ցելյուլիտային գոյացությունները:

 

 

Աղբյուրը` doctors.am