Բեռնի համալսարանի գիտնականները ստեղծել են բակտերիալ ինֆեկցիաների դեմ պայքարի ունիվերսալ մեթոդ` առանց հակաբիոտիկների կիրառման, ինչը կարող է կանխել հակաբիոտիկոկայունության զարգացումը: Չնայած պենիցիլինն օգտագործում են արդեն 90 տարի, հակաբիոտիկներն այսօր բակտերիալ ինֆեկցիաների բուժման ոսկե ստանդարտ են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարբերաբար զգուշացնում է հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների տեսակների աճի մասին: Եթե հակաբիոտիկներն այլևս անզոր լինեն ճնշել պաթոգեն բակտերիաների աճն ու բազմացումը, նույնիսկ պնևմոնիան կարող է լետալ ելք ունենալ: Այժմ գիտնականները մշակել են լիպիդային հիմքով նանոմասնիկներ, այսպես կոչված ''լիպսոմներ'' որոնք իրենց կառուցվածքով հիշեցնում են տիրոջ բջջի մեմբրանը: 

Այս նանոմասնիկները գործում են որպես խայծ, չեզոքացնելով բակտերիաների տոքսինները: Առանց տոքսինների միկրոօրգանիզմներն անզոր են օրգանիզմի իմուն համակարգի բջիջների հանդեպ և կարող են առանց դժվարության ոչնչացվել նրանց կողմից: Էքսպերիմենտալ բուժման շնորհիվ, մկները, որոնց մոտ սեպսիս էր զարգացել, առողջացան առանց հակաբիոտիկների: Այժմ գիտնականները հուսով են այս նանոմասնիկների օգնությամբ փոխարինել հակաբիոտիկները պացիենտների բուժման մեջ:

''Մենք բակտրիալ տոքսինների համար անհաղթահարելի խայծ ենք ստեղծել: Լիպոսոմները ձգում են նրանց և այս երկուսի միավորումից հետո բակտերիաները կարող են հեշտ ոչնչացվել առանց օրգանիզմին վնասելու”,- նշում են գիտնականներն իրենց հոդվածում:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am