Սովորաբար, արյան անալիզի հանձնումը տեղի է ունենում վաղ առավոտյան, այս փաստը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

  • Արյան որոշ ցուցանիշներ փոփոխվում են՝ օրվա ժամից կախված: Գիշերվանից հետո բոլոր ցուցանիշները միտում ունեն մոտենալ նորմայի սահմանին, այդ փաստով է պայմանավորված ստացվելիք առավել ճշգրիտ արդյունքը:
  • Արյան հետազոտության համար նմուշ պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սնունդ ընդունելուց 8-12 ժամ հետո:
  • Ավելի նպատակահարմար է հետաձգել նախաճաշը և արյուն հանձնել առավոտյան ժամերին:

Գոյություն ունեն հստակ սահմանված կանոններ, որ ցանկալի է պահպանել՝ պաստրաստվելով արյան նմուշի հանձնմանը:

  • Լաբորատորիայում արյան նմուշ հանձնելուց առաջ չի կարելի ընդունել շաքար պարունակող  ըմպելիքներ:  Խիստ ծարավի դեպքում նպատակահարմար է խմել չգազավորված ջուր: Նմուշի հանձնումից մի քանի շաբաթ առաջ ընկած ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում օգտագործել դեղորայքային պրեպարատներ՝ արդյունքը չշեղելու համար:
  • Արգելվում է ալկոհոլային խմիչքի ընդունումը:
  • Խորհուրդ չի տրվում անալիզի հանձնման նախորդ օրերին օգտագործել յուղոտ սնունդ:
  • Խորհուրդ չի տրվում ծխել պրոցեդուրայից առաջ:
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով ևս արյան ցուցանիշները կարող են խաբուսիկ լինել, այդ իսկ պատճառով, խորհուրդ ենք տալիս նստել լաբորատորիայի ընդունարանում 15-20 րոպե, որպեսզի օրգանիզմը գա նորմալ վիճակի:
  • Արյան հետազոտությունից առաջ խորհուրդ չի տրվում անցնել ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտություն և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:

Սկզբնաղբյուր՝ Doctors.am