Սովետական Միությունում հոգեբանության հետևորդ՝ Անանևը, իր տեսությունը անվանել է անհատականության տեսություն: Սովետական հոգեբանության մեջ երկու մոտեցում կար՝ գործունեության մոտեցում և անհատականության մոտեցում: Անանևը երկրորդ մոտեցման կողմնակիցն էր:

Անձի ուսումնասիրման ստրատեգիաներից մեկը՝  բլոկային ստրատեգիան, մարդուն դիտում է որպես կառուցվածք և առանձնացնում է նրա բաղադրիչ մասերը:

Անանևը գտնում էր, որ մարդը ընդհանուր առմամբ զարգանում է իր օնթոգենեզում, և անձի կառուցվածքը դա այդ զարգացման արդյունքն է, այսինքն՝ հոգեկան էլեմենտար երևույթների զարգացումը, որոնք դիտվում են նախադրյալներ ավելի բարդ հոգեկան երևույթների զարգացման համար, և անձի կառուցվածքը պայմանավորված է այս բոլոր հոգեկան երևույթների ինտեգրացումով: Իսկ եթե ասում ենք կառուցվածք և ինտեգրացիա, ուրեմն գործում է համակարգային մոտեցումը:

Անձի կառուցվածքի կենտրոնը կազմում է մարդու անհատականությունը:

Անանևը առանձնացնում էր այս բլոկային համակարգի երեք ենթակառուցվածք՝

1. Մարդու բնութագիրը որպես անհատ: Ի՞նչ հատկություններ են մտնում այդ անհատի մեջ:

Սեռա-տարիքային հատկությունների մեջ մտնում են տարբեր տարիքային փուլերի և սեռի հատկությունները: Անհատա-տիպոլոգիական հատկությունների մեջ են մտնում` նեյրոդինամիկական հատկությունները՝ նյարդային համակարգի հատկությունները,  կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները՝ մարմնի կառուցվածքը և բիոքիմիական բաղադրությունը (գեղձերը),  մեծ կիսագնդերի ասիմետրիան:

Անհատի այս բոլոր հատկությունների ինտեգրացիայի արդյունքում ձևավորվում է մարդու խառնվածքը և նախադրյալները:

Սա մարդու դեռ մի ենթակառուցվածքն է, մի բլոկը:

2. Մարդու բնութագիրը որպես անձ:

Որպես անձ, մենք մտնում ենք հասարակության մեջ, որտեղ ինչ-որ արժեքային կողմնորոշումներ կան, որոնք մենք յուրացնում ենք:

Այս բոլոր հատկությունների ինտեգրացիայի արդյունքում ձևավորվում է մեր բնավորությունը և հակումները լայն առումով:

3. Մարդու բնութագիրը որպես գործունեության սուբյեկտ

Գործունեության սուբյեկտ ասելով ի նկատի ունենք աշխատանքի, իմացության և շփման սուբյեկտ:

Գիտակցությունը մեզ տրված է որպես գործունեության սուբյեկտի: Գիտակցություն ասելով ի նկատի ունենք ամբողջ հոգեկանը, արտացոլման մեխանիզմը:

Այս երեք ենթակառուցվածքների արդյունքում ձևավորվում է մեր անհատակութունը:

Անանևը նաև նշել է, որ այդ ինտեգրացված վերջնական արդյունքը ձևավորվում է մեր վերաբերմունքի միջոցով: մարդը, որպես անհատականություն, չի զարգանում, եթե չկան կապեր, որոնք մենք վերաիմաստավորում ենք և դարձնում ենք մերը: Որպես գործունեության սուբյեկտ, մենք բաց համակարգ ենք, բայց որպես անհատակություն, մենք փակ համակարգ ենք, որը գտնվում է բաց համակարգի մեջ:

Անանևի շնորհիվ հոգեբանության մեջ մտվեց միջդիսցիպլինար մոտեցում՝, երբ բոլոր գիտությունները բերվեցին մի ընդհանուր համակարգի, տալով նրանց ներդրումը հոգեբանության զարգացման մեջ, և թույլ տալով հասկանալ հոգեբանության դերն ու տեղը այլ գիտությունների շարքում: