Այսօր աշխարհը նշում է տեսողության օրը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շուրջ 300 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:
 
Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և պետություններին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Տեսողության պահպանման և խնդիրների մասին իրազեկման գործում անչափ կարևոր է նաև հասարակության ակտիվ մասնակցությունը: Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։
 
Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:
Նշենք, որ Հայաստանում ևս քայլեր են ձեռնարկվում տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց կրթության, զբաղվածության և աշխատանքով ապահովման գործում:
08 Հոկտեմբերի, 2015
Աղբյուրը՝ Doctors.am